Բռնության հետքեր են եղել. Գյումրիում տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները կրկին մանկատանն են

© Sputnik / Aram NersesyanКомната мальчиков благотворительного фонда "SOS - Детские деревни", Котайк
Комната мальчиков благотворительного фонда SOS - Детские деревни, Котайк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Մասնագետներն այցելել են երեխայի մոր տուն ու տեղում արձանագրել` երեխաներն անուշադրության են մատնված։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում 1 տարի առաջ պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերված երկվորյակները կրկին մանկան տուն են տեղափոխվել. նրանց վրա բռնության հետքեր են եղել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հովհաննիսյանը։

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին

«Երկվորյակները 3 ամիս առաջ մոր խնդրանքով և համապատասխան համայնքային կառույցների որոշմամբ կենսաբանական ընտանիք էին վերադարձվել։ Երեխաների մայրը Երևանում էր ապրում, վարձակալությամբ։ Նա պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու երեխաների խնամքը»,–ասաց Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ երեխաները 1 ամիս են ապրել մոր և տատիկի հետ, քանի որ նախարարությունը վերջերս հարևաններից ահազանգ է ստացել, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքեր են եղել։

Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ նախարարության ներկայացուցիչները և համայնքային սոցաշխատողն այցելել են երեխաներին և, մասնագետների գնահատմամբ, երեխաների հետագա բնակությունն այդ տանը վտանգավոր է համարվել ու «չի բխել երեխաների լավագույն շահից»։

«Մասնագետները տեղում արձանագրել են, որ երեխաներն անուշադրության են մատնված։ Բացի այդ, նրանց վրա առկա են եղել բռնության հետքեր։ Այս ամենը հաշվի առնելով էլ որոշում է կայացվել երեխաներին տեղափոխել Երևանի մանկան տուն»,–նշեց Մարտիրոսյանը։

Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի ԺՊ Արիգա  Ռաֆայելյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ երեխաներին իրենց մոտից վերցնելուց հետո մայրն այլևս Գյումրի չի տարել նրանց։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրիգա  Ռաֆայելյան
Բռնության հետքեր են եղել. Գյումրիում տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները կրկին մանկատանն են - Sputnik Արմենիա
Արիգա  Ռաֆայելյան

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված փոքրիկները վերադարձել են ընտանիք

Հիշեցնենք, որ 2018–ի հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, ոստիկանությունը Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու նորածին երեխայի: Պարզվել էր, որ երեխաների մայրը 18 տարեկան է։ Պարզվել է նաև, որ փոքրիկները ծնվել են 2018թ. հոկտեմբերի 1-ին։ Նրանցից մեկի անունը Վահե է, մյուսինը` Վահան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала