00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը հյուրընկալել է Լավրովին և ջերմ ողջույններ փոխանցել Պուտինին

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян встретился с министром иностранных дел России Сергеем Лавровым (11 ноября 2019). Еревaн
Президент Армении Армен Саркисян встретился с министром иностранных дел России Сергеем Лавровым (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳ նախարարը ողջունել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

© Photo / official site of the President of RAՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին
Սարգսյանը հյուրընկալել է Լավրովին և ջերմ ողջույններ փոխանցել Պուտինին - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին

Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար:

Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

© Photo / official site of the President of RAՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին
Սարգսյանը հյուրընկալել է Լավրովին և ջերմ ողջույններ փոխանցել Պուտինին - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին

ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը:

Министр иностранных дел России Сергей Лавров на встрече с армянском коллегой (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ որոշում ընդունվել չի կարող. Լավրով

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:

Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

ՌԴ–ն պատրաստ է օգնել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. Լավրով

Հիշեցնենք,որ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է եկել նոյեմբերի 10-ին։ Երեկ երեկոյան նա Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված  «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը։

Այսօր` նոյեմբերի 11–ին,  նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս
0