Նիկոլ Փաշինյանը «լավ ընկերների» հետ նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցում

© Photo : official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента Франции Эммануэля Макрона (14 сентября 2018).Париж
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента Франции Эммануэля Макрона (14 сентября 2018).Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշի վերջում հնչել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր` Ֆրանսիա կատարած այցից։

Առաջին լուսանկարում ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ է։

«Իմ լավ ընկերների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի հետ»,–նկարը մակագրել է Փաշինյանը։

Հաջորդ նկարում նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ է։

Իսկ տեսանյութում երևում է Մակրոնի անունից կազմակերպված ճաշկերույթը։ Երբ ճաշի վերջում հնչել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերից մեկը, Փաշինյանը չի կարողացել զսպել ուրախությունը, նկարահանել է այդ պահն ու հրապարակել սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Լրահոս
0