«Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումը դեռ չի հասել ակնկալվող քանակին». Աղաջանյան

© Sputnik / Asatur YesayantsЗдание правительства
Здание правительства - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ ընթացակարգով է կրճատվել կառավարությունում ծառայողական ավտոմեքենաների թիվը և դեռ ինչ անելիքներ կան։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Կառավարությունում ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Совещание нового правительства Армении во главе с премьер-министром Николом Пашиняном (13 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ծառայողական ավտոմեքենա պետք չէ. նոր կառավարությունը հրաժարվում է նախկինի ճոխությունից

Նրա խոսքով` այդ գործընթացը 2 փուլով է տեղի ունեցել. առաջին փուլն ամբողջովին ավարտվել է, երկրորդ փուլը դեռևս ընթացքի մեջ է։

«Առաջին փուլն այն հանձնարարականն էր, ըստ որի` բոլոր պետական մարմիններում ծառայողական մեքենաներից պետք է օգտվեին միայն ղեկավար մարմինները։ Այդ հանձնարարականը, առանց բացառության, բոլորը կատարել են։ Ուղղակի որոշ բովանդակային խնդիրներ են առաջացել, մասնավորապես` ձևակերպման հետ կապված։ Որովհետև, այո՛, հանձնարարական փաստացի իրականացվել է, և կցված ծառայողական ավտոմեքենաները դարձել են հերթապահ։ Բայց տոկոսային կրճատման այն քանակը, որ մենք ակնկալում էինք, տեղի չունեցավ»,– ասաց նա։

Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների շարժն ու վառելիքը կվերահսկեն նոր մեխանիզմով

Աղաջանյանը բերեց ՀՀ վարչապետի աշխատակազմում կատարված կրճատումների օրինակը, որտեղ առկա 55-56 ավտոմեքենաներից այժմ միայն 7–ն է սպասարկում։

Այս քանակն, Աղաջանյանի խոսքով` հիմնականում բավարարում է աշխատակազմի աշխատանքները կազմակերպելու համար։

«Լինում են դեպքեր, երբ քչություն է անում, բայց դա հազվադեպ է լինում, և նման իրավիճակներում ինչ–որ լուծում գտնվում է»,– նշեց նա։

Грачья Ростомян - Sputnik Արմենիա
ԱԻՆ–ում ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են անձնական նպատակներով

Աղաջանյանը, միաժամանակ փաստեց, որ ծառայողական ավտոմեքենաների համարժեք ծավալով կրճատումներ պետական այլ կառույցներում` նախարարություններում տեղի չեն ունեցել։  Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց, որ պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել են` ուսումնասիրել բոլոր պետական մարմիններում ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև դրանց նպատակային օգտագործումը։

700 000 եվրո`12 նոր մեքենա 12 նախարարի համար. ծառայողական էլեկտրամոբիլներ կգնեն

Ուսումնասիրությունն արդեն ավարտվել է և այժմ ամփոփվում են արդյունքները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոստացավ` դրանք կհրապարակվեն առաջիկա օրերին` պատրաստ լինելուն պես։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала