00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական համակարգում բարձրակարգ ու պրոֆեսիոնալ կադրերի կարիք կա. Աղաջանյան

© Sputnik / Andranik GhazaryanЭдуард Агаджанян
Эдуард Агаджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կադրերի բանկին ուղարկված դիմումների, դիմածներին աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող այլ հարցերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. 2020թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմում կկրճատվի 120 հաստիք։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Վարչապետի աշխատակազմում այս պահին 720 հաստիք կա, որը պատրաստվում ենք կրճատել մոտ 120-ով։ Խոսքը որոշակիորեն չհամալրված հաստիքների մասին է, քանի որ այս պահին կա մոտ 140 չհամալրված հաստիք, որը գրեթե ամբողջությամբ պետք է կրճատվի, հետևաբար հաջորդ տարվա բյուջեով վարչապետի աշխատակազմին այդքանով պակաս գումար կտրամադրվի»,-արձանագրեց աշխատակազմի ղեկավարը։

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմում հնարավոր սաբոտաժի մասին հարցին, որի առկայության մասին պարբերաբար գրում է մամուլը` Աղաջանյանը պնդեց, որ իր ղեկավարած կառույցում նպատակային սաբոտաժ, որպես այդպիսին, չկա։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սաբոտաժը շարունակվում է, բայց վերադարձ անցյալին չկա. Նիկոլ Փաշինյանը դիմեց ժողովրդին

«Կարող եմ հստակ ու աներկբա ասել, որ կառավարության աշխատակազմում սաբոտաժ չկա, չնայած, որ աշխատակազմը բավականին մեծ է։ Կարծում եմ` խնդիրն ավելի շատ կառավարման ոճի մեջ է, քանի որ պետական կառավարման համակարգը վերջին շրջանում բավականին ծանր փոփոխությունների է ենթարկվել։ Սկսվել է մի գործընթաց, որով պետք է ամբողջապես վերանայվի կառավարման համակարգը, և այդ պատճառով որոշ աշխատակիցներ անհանգստացած են իրենց աշխատատեղերի համար, ինչը բնական է, և հենց դա կարող է պատճառ հանդիսանալ աշխատանքի արդյունավետության պակասի»,-ասաց Աղաջանյանը։

Կառավարությունը շարունակում է օպտիմալացումը. փակվեց ևս երկու ՊՈԱԿ

Ըստ նրա, ընդհանուր առմամբ, ամբողջ պետական համակարգում բարձրակարգ ու պրոֆեսիոնալ կադրերի կարիք կա։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ դա  ինստիտուցիոնալ հարց է, բացի այդ, գործող պետական համակարգը միանշանակ ամենաարդյունավետը չէ։ Նա շեշտեց, որ իրենց նպատակը պրոֆեսիոնալների ներգրավման համար հարկատուների գրպանից հավելյալ գումարներ տրամադրելը չէ. խնդրի լուծուման ուղղությունը կառավարությունը տեսնում է համակարգի արդյունավետության բարձրացման մեջ։

էդուարդ Աղաջանյանը հարցազրույցում անդրադարձավ նաև մեկ տարի առաջ վարչապետի հանձնարարականով ստեղծված, այսպես կոչված, կադրային բանկին։

Այս բանկին դիմած հազարավոր քաղաքացիներից, Աղաջանյանի հավաստմամբ, ընդամենը մի քանիսն են ընդունվել աշխատանքի:

«Կադրային բանկից որոշ նշանակումներ եղել են, մասնավորապես, վարչապետի օգնական է նշանակվել, ինչպես նաև սոցապ ծառայության նախկին պետը ևս կադրային բանկից էր: Ընդհանուր առմամբ, խնդիր կա կադրային բանկին ուղարկված ինքնակենսագրականների որակի հետ»,-նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Դիմումների ճնշող մեծամասնությունն, Աղաջանյանի խոսքով, չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են վարչապետի աշխատակազմում աշխատանքի անցնելու կամ, մասնավորապես՝ վարչապետի հետ ուղիղ աշխատանքի համար:

Акция протеста сотрудников Минкульта в связи с упразднением министерства  - Sputnik Արմենիա
Բյուջեն կընդունվի, կրճատումները` հետո. օպտիմալացումը պետական ապարատում կշարունակվի 2020–ին

Վարչապետի աշխատակազմում կադրերի նշանակման հարցում իր դերակատարությանն անդրադառնալով` Աղաջանյանը չժխտեց, որ իր կարծիքն ու դիրքորոշումը որոշակի ազդեցություն ունենում է քաղաքացիներին աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու՝ վարչապետի որոշումների վրա:

«Բայց վստահեցնում եմ, որ դա միակ հանգամանքը չէ, ինչի հիման վրա վարչապետը նման որոշումներ է կայացնում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը, ապա Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ իր ու Այվազյանի անձնական հարաբերությունները բացարձակ կապ չունեն վերջինին աշխատանքից ազատելու հետ, ըստ էության ժխտելով մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Հայկ Այվազյանն աշխատանքից ազատվել է իր հետ լարված հարաբերություններ ունենալու պատճառով։

10 հազար մարդու չեն կրճատի՞. Ջանջուղազյանը խոսեց աղմկահարույց օպտիմալացման մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ նմանատիպ որոշումները  հիմնականում կայացվում են գործատուի որոշակի դժգոհությունների արդյունքում։

«Այն վիճակագրությունը, որն այս պահին ունենք, մասնավորապես՝ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի նախաձեռնած իրավական ակտերի առումով, փաստում է, որ գրասենյակի գործող ղեկավարն ավելի արդյունավետ է աշխատում»,-նկատեց Աղաջանյանը։

Հիշեցնենք` Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանն աշխատանքից ազատվել էր 2019թ.–ի ապրիլին։

Իրակա՞ն կրճատումներ գործադիրում, թե՞ շարիկ գլորողներին փոխարինեցին պարգևատրման սիրահարները

Դրանից հետո, անդրադառնալով Այվազյանի պաշտոնանկության պատճառներին, Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, որ Հայկ Այվազյանի գործելաոճը չէր բավարարել վարչապետին։

Լրահոս
0