00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետրոսյանների ձմռան ապրուստը մնաց օդում. Ոսկեվազում գայլը 30–ից ավել հղի ոչխար է հոշոտել

© Sputnik / Егор Еремов / Անցնել մեդիապահոցВолки
Волки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետրոսյանների տունը Ոսկեվազի կենտրոնում է գտնվում, իսկ ոչխարների տարածքը ցանկապատված է եղել։ Թե ինչպես է գայլը հասել այդտեղ ու վնասել ոչխարներին` պարզ չէ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Այսօր գիշերը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գայլը հարձակվել է Պետրոսյանների ընտանիքի` 37 ոչխարների վրա ու գերակշիռ մասին` 30–ից ավել ոչխար հոշոտել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը։

Գայլերը բացել են գոմի դուռն ու հոշոտել ոչխարներին. կենդանիները հղի են եղել

Волчонок из Давиташена - Sputnik Արմենիա
Երևանյան շքամուտքում հայտնված գայլը. ժամանա՞կը չէ պատիժ սահմանել մարդու համար

«Շուրջ 1600 ընտանիք ունեցող գյուղում միայն երկու տուն է ոչխար պահում, էն էլ` այս դեպքը եղավ։ Պետրոսյանների ընտանիքի հայրը` Գրիշա Պետրոսյանը, պատմեց, որ գիշերն ինչ–որ երազ է տեսել, 3։30–ի կողմերն արթնացել է ու դռան մոտից եղանը վերցնելով` դուրս գնացել։ Հետո տեսել է գայլին, եղանը նետել այդ ուղղությամբ. գայլը փախել է»,–ասաց նա։

Հովհաննիսյանը պատմեց նաև, որ գայլի հոշոտած բոլոր ոչխարներն էլ գրեթե սատկել են, իսկ որն էլ չի սատկել շուտով կսատկի, քանի որ վնասվածքները շատ են։ Նա նշեց, որ բոլորն էլ հղի ոչխարներ են եղել և Պետրոսյանները սպասում էին` գառների ծնվելուն, որ վաճառեն, ձմռան համար կարիքները հոգան։

Գայլերն ակտիվացել են. ի՞նչ են ձեռնարկում պետական կառույցները

Համայնքի ղեկավարի խոսքով` ոչխարների տարածքը ցանկապատով առանձնացված է եղել, իսկ Պետրոսյանների տունը գյուղի կենտրոնում է գտնվում, այսինքն` թե ոնց է գայլը հասել այնտեղ, հարց է։

«Պետրոսյաններն էլ խեղճ ապրող ընտանիք են` ապրուստի միջոցը սա էր։ Մեծ ընտանիք է` ընտանիքի մայրը 3–րդ կարգի հաշմանդամ է, տղաներից մեկը մահացել է տարիներ առաջ, մյուսը` ամուսնացած է. բոլորով միասին են ապրում, այդ թվում` մահացած տղայի ընտանիքը։ Գիշեր–ցերեկ աշխատում են, որ ապրեն»,–ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ գյուղապետարանն անպայման կաջակցի այդ ընտանիքին։ Համայնքի ղեկավարը վսռահ է` մարզպետարանը նույնպես կաջակցի Պետրոսյաններին։ Դեպքի մասին տեղյակ են պահել նաև համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանին, որն էլ խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել ընտանիքին։

Լրահոս
0