Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խաժակյան. «Երևանի 2019 թվականի ծախսերը թերակատարվել են»

© Sputnik / Aram Nersesyan / Давид Хажакян
Давид Хажакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ:

Բյուջեի աննախադեպ լինելու մասին հայտարարություն հնարավոր է անել այն դեպքում, եթե չես տիրապետում բյուջեի ձևավորման աղբյուրներին, որովհետև երբ պետությունը, կառավարությունը պետական բյուջեից հատկացնում է մեծ գումար, չի կարելի ասել, թե քաղաքի բյուջեն մեծացել է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի`Երևանի բյուջեի մասին Facebook–ում արված գրառմանը։    

Акоп Карапетян - Sputnik Արմենիա
Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից

«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է

«Եթե քաղաքը նախորդ տարի ամբողջությամբ իր ծախսերը չի կատարում և այդ գումարը գալիս է հաջորդ տարվա վրա ու դա ներառվում է բյուջեի մեջ, ինչի հաշվին Երևանի բյուջեն մեծանում է, սա ևս դրական գործընթաց չէ: Եթե ընդհանրական նայենք բյուջեին, ապա կտեսնենք, որ այն առաջին հերթին մեծ է պետության կողմից հատկացված մեծ գումարի հաշվին, ինչը քաղաքապետարանի գործունեության հետ կապ չունի: Երկրորդ՝ բյուջեն մեծացել է այն պատճառով, որ նախորդ տարվա մնացորդային ֆոնդը եկել է այս տարվա վրա, ինչը բասական երևույթ է և նշանակում է, որ 2019 թվականի ծախսերը թերակատարվել են»,- նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամը:

Երևանի շենքերի պատշգամբներն ու տանիքները «պարապ» չեն մնա. ինչ է նախաձեռնել քաղաքապետարանը

Անդրադառնալով շատերին հուզող վերելակների խնդրին, Դավիթ Խաժակյանը նշեց, որ վերելակների մասով նախատեսված է զուտ պահպանման ֆոնդ, որը փոքր ինչ ավելին է, քան 2019 թվականի բյուջեն, բայց հնգամյա զարգացման ծրագրում, որը նույնպես քննարկման ենթակա նախագիծ է, նոր վերելակի ձեռքբերում նախատեսված չէ, ինչը տարակուսելի է: 

Լրահոս
0