Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes–ով հայտնվել է Դեբեդ գետում

© Photo : official site of the MTAI of RAМост через реку Дебед в городе Алаверди
Мост через реку Дебед в городе Алаверди - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Mercedes-ի 16 ամյա վարորդն ու նրա 21–ամյա ուղևորը բուժօգնություն են ստացել Ալավերդու բժշկական կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Ա. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 20 UU 284 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել մայթեզրին և հայտնվել Դեբեդ գետում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Дорожно-транспортное происшествие на трассе Мартакерт-Варденис (14 ноября 2019). Карабах - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Արցախում. 3 մարդ մահացել է

Իրանցիների ավտովթարը Սյունիքում. մեկի կցորդիչն ընկել է ձորը, մյուսը բախվել ԱԻՆ–ի մեքենային

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ս-ն և նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Հ. Դ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել են։

Վթար Երևանում. տուժածներից 3-ը երեխաներ են, մեկը` 2 ամսական

Կայքի տեղեկացմամբ` վթարից հետո վարորդն ու ուղևորն ինքնուրույն են դուրս եկել գետում հայտնված ավտոմեքենայից։

Լրահոս
0