Իռլանդիայի երիտասարդականը նվազագույն առավելությամբ հաղթեց Հայաստանի հավաքականին

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Испании (14 июля 2019). Еревaн
Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Испании (14 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում հյուրերը առավելություն ունեին խաղի 80 րոպեների ընթացքում ու կարողացան առաջ անցնել հաշվում: Մնալով 10 ֆուտբոլիստներով` իռլանդացիները պահպանեցին հաղթական հաշիվը:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական հերթական խաղում մրցեց առաջին խմբի առաջատարի՝ Իռլանդիայի ընտրանու հետ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան - Sputnik Արմենիա
«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան

Հաշվի առնելով մեր երիտասարդական հավաքականի վերջին երկու խաղերը` ակնկալիքները մեր թիմից բավականին մեծ էին: Բայց առաջին խաղակեսում իռլանդացիները բավականին մեծ առավելություն ունեին մերոնց նկատմամբ: Հայաստանի հավաքականը փորձեր էր կատարում միայն հակագրոհններ կազմակերպելու, բայց դրանք էլ ոչ մի արդյունք չէին տալիս: Բավական է նշել, որ մինչև ընդմիջում մեր ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին Իռլանդիայի իրենց հասակակիցների դարպասին: Իսկ ահա մեր դարպասապահ Սևակ Ասլանյանն անընդհատ գործի մեջ էր, և մի քանի դրվագներում էլ փրկեց մեր թիմին վերահաս գոլերից:

Երկրորդ խաղակեսում հյուրերի առավելությունն արդեն բացահայտ էր: Մեր հավաքականը երբեմն «փակված» էր մնում սեփական կիսադաշտում: Ինչպես ասում են, գոլը հասունանում էր, և այն կայացավ: Խաղի 63-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականի արագ ու մեկ հպումով գրոհը ավարտին հասցրեց Զաքարիա Էլբուզեդին: Բաց թողած գոլից հետո մեր հավաքականը ակտիվացավ, նույնիսկ թվային առավելություն ստացավ: Վահան Բիչախչյանի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվեց Դարա Օ՝Շին:

Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը

Մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում պատասխան գնդակը կարող էր խփել Ռուդիկ Մկրտչյանը, բայց հրաշալի խաղաց իռլանդացիների դարպասապահը: Ավելին անել մեր երիտասարդական հավաքականին չհաջողվեց: Այս պարտությունից հետո մեր թիմը շարունակում է զբաղեցնել աղյուսակի չորրորդ հորիզոնականը, հինգ խաղերից հետո մեր թիմը վաստակել է երեք միավոր:

«Դուխներդ տեղը, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա». Վանեցյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն