Ռուսաստանում ինտերնետի մասին նոր օրենքը կազդի՞ ԵԱՏՄ–ի վրա. Սարգսյանը բացել է փակագծերը

© Sputnik / Aram NersesyanМеждународный форум евразийского партнёрства. Тигран Саргсян
Международный форум евразийского партнёрства. Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ միության մի քանի երկրներում կամ մեկում անկախ ինտերնետի հարցը ոչ մի կերպ չի ազդի միության թվային նախագծերի արդյունավետության վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը խոսել է այն մասին, թե կազդե՞ն արդյոք Ռուսաստանում համացանցի օրենսդրական կարգավորումների փոփոխությունները ԵԱՏՄ մյուս երկրների և միության շրջանակում ընդհանուր թվային նախագծերի վրա։

Ինչ «ճակատագիր» է սպասվում ծխախոտին. Սարգսյանը`ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

Табачная фабрика - Sputnik Արմենիա
Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին

Նոյեմբերի 1–ից ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն Ռուսաստանում ստեղծվում է ինտերնետ թրաֆիկն ուղղորդելու ազգային համակարգ։ Օրենքը կոչված է համացանցի ռուսական հատվածը հնարավոր արտաքին սպառնալիքներից պաշտպանելուն։

Տիգրան Սարգսյանն ասել է` որ դեպքում կչեղարկվի ռոումինգը ԵԱՏՄ–ում

«ԵԱՏՄ թվային նախագծերը հայեցակարգային առումով այնպես են կազմվում, որպեսզի դրանք կարողանան աշխատել միասին` որպես միասնական համակարգ և որպես ազգային մակարդակի անկախ բաղադրիչներ` առանց ֆունկցիոնալությունը կորցնելու։ Միության մեկ կամ մի քանի երկրների շրջանակում անկախ ինտերնետի հարցը ոչ մի կերպ չի ազդի միության թվային նախագծերի աշխատունակության վրա»,–ասել է Սարգսյանը ՌԲԿ–ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ՌԴ–ում նոր օրենքով հնարավորություն է ստեղծվում ռուս օգտատերերի տվյալների փոխանցումն արտասահման նվազագույնի հասցնելու համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала