Տիգրան Սարգսյանն ասել է` որ դեպքում կչեղարկվի ռոումինգը ԵԱՏՄ–ում

© Sputnik / Aram NersesyanПредседатель ЕЭК Тигран Саркисян во время пресс-конференции (1 октября 2019). Еревaн
Председатель ЕЭК Тигран Саркисян во время пресс-конференции (1 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ամենից առաջ պետք է երկխոսություն հաստատել ԵԱՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի օպերատորների հետ։ Միայն դրանից հետո կարելի է խոսել ռոումինգը գլոբալ կերպով չեղարկելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգը չեղարկելը կարող է տեղի ունենալ ավելի վաղ, քան Եվրամիությունում։ Այդ մասին ՌԲԿ–ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի անդամ Տիգրան Սարգսյանը։

Мастер по ремонту и пошиву обуви. Архивное фото - Sputnik Արմենիա
Հայ կոշկակարները պետք է իմանան այս մասին. փորձագետը` ԵԱՏՄ–ում ապրանքների մակնշման մասին

ԵՄ փորձը խոսում է այն մասին, որ ռոումինգը չեղարկելու գործընթացը երկար և տքնաջան է եղել։

«Մենք հույս ունենք, որ մեզ մոտ դա ավելի շուտ տեղի կունենա», – ասել է նա։

Ինչպես պաշտպանել ԵԱՏՄ սպառողներին. Մինասյանը խոսել է կեղծ ապրանքների դեմ պայքարի մասին

Սարգսյանի խոսքով` վերջնական արդյունքում ամեն ինչ կախված կլինի բիզնեսի պատրաստակամությունից և հինգ երկրների կառավարությունների ջանքերից։ Խոսելով ձեռքբերումների մասին` նա նշեց, որ վերջին տարիներին հաջողվել է ԵԱՏՄ–ում հասնել սակագների զգալի նվազեցման։ Սարգսյանի կարծիքով` խնդիրն անհրաժեշտ է լուծել յուրաքանչյուր երկրում և միայն դրանից հետո զբաղվել միության ռոումինգը վերացնելով

«Կոլեգիան արդեն դիմել է Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին` խնդրելով մշակել հարցը, որպեսզի առանց ռոումինգի ռեժիմ, ինչպիսին Ռուսաստանում է, ստեղծվի նաև եվրասիական տարածքում»,–նշել է նա։

Հաջորդ փուլում պետք է բանակցություններ սկսվեն բոլոր օպերատորների հետ, որոնք աշխատում են միության անդամ երկրներում։

Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն

Նրա խոսքով` այդ ճանապարհին առաջին քայլը կարող է դառնալ նաև միասնական սակագնային տարածություն ստեղծելու մասին համաձայնագիր կնքելը միության հինգ երկրների միջև։ Միության մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала