2020թ.-ի ռազմարդյունաբերական հատկացումներն ավելացել են 22%-ով

© Photo : official site of the MoD of RAВоенные учения Армии Обороны Карабаха
Военные учения Армии Обороны Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռազմական արդյունաբերությունը Հայաստանում զարգանում է ՀՀ պաշտպանական կարիքներին համապատասխան ու արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները հաշվի առնելով։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումները 2020 թ.–ին այս տարվա համեմատ ավելացել են շուրջ 22%-ով:

Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարությունով. «Հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունն այլընտրանք չունի»

Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, ՀՀ Ազգային ժողովում, 2020թ.–ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն արտադրող և արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020թ. պետական բյուջեով նախատեսված է նախարարությանը տրամադրել 12.5 մլրդ դրամ»,– ասաց նախարարը։

Այդ հատկացման մի մասը, Արշակյանի խոսքով, ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուսը` արտադրական կարողությունների զարգացմանը։

Ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար լայնամասշտաբ ծրագիր կա. նախարար

Հատկացումների ուղղությունները որոշվել են ՀՀ պաշտպանական կարիքները և հայաստանյան արտադրանքով արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները հաշվի առնելով։

Լրահոս
0