00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոպրակի մեջ գտած երեխաներին տանը պահել են կեղտոտ ու անխնամ. նրանց նորից կտա՞ն հարազատներին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցРебенок
Ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագետներն այցելել են մանկատնից ամիսներ առաջ տուն տեղափոխված երկվորյակների ընտանիք։ Երեխաների վիճակը տեսնելով` հաջորդ օրն իսկ նրանց կրկին մանկատուն են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում 1 տարի առաջ պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երկվորյակներին ընտանիքը կրկին ուզում է մանկատնից տուն տեղափոխել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երկվորյակների մորեղբայրը` Գևորգը։

Рассвет - Sputnik Արմենիա
Երեխաները՝ պոլիէթիլենի տոպրակում. ցնցող դեպք Գյումրիում

«Այժմ մեր կենցաղային պայմաններն ենք բարելավում: Վարձով նոր տուն կվերցնենք, որ երեխաներին տուն բերենք»,–ասաց նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը Sputnik Արմենիային ասաց, որ երեխաների մոր համաձայնությամբ են փոքրիկներին մանկատուն տանելու որոշում կայացրել. որևէ դիմադրություն չի եղել։

Քալանթարյանի խոսքով` երբ մասնագետները գնացել են երեխաներին այցի, տեսել են, որ նրանց վրա ալերգիայի պես ցան կա, և որևէ խնամք չի տարվել բուժման համար։

«Երեխաներն անուշադրության էին մատնված, և նրանց այդտեղ թողնելը չէր բխում երեխաների շահից։ Մանկատուն տեղափոխվելուց հետո անմիջապես կազմակերպվել է նրանց բուժումը։ Այժմ երեխաները բացարձակ առողջ են»,–ասաց նա` հավելելով, որ մայրն այցելում է տղաներին։

Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Իդա Խաչատրյանն էլ պատմեց, որ երբ այս տարվա օգոստոսին երեխաները վերադարձվել են ընտանիք, իրենք որոշել են հաճախ տնայցեր կատարել ու տեսնել` ինչ պայմաններում են երեխաներին պահում։

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին

«Հաշվի առնելով, որ մայրը նրանց սկզբում փողոցում էր թողել, մտածեցինք, որ մեկ տնայցով չպետք է բավարարվենք։ Երեխաներն, ի դեպ, ապրում են մոր և տատի հետ` մեկ սենյականոց բնակարանում։ Տնայցի ժամանակ տեսանք, որ բավական շատ ճանճեր կան։ Երեխաների տատիկն ասաց` ամառային եղանակով է պայմանավորված։ Խնդրեցինք մուտքի դռան մոտ վարագույր կախել` ասելով, որ նորից ենք ստուգայց անելու»,–նշեց Խաչատրյանը։

Բռնության հետքեր են եղել. Գյումրիում տոպրակի մեջ հայտնաբերված երեխաները կրկին մանկատանն են

Երկրորդ այցը նախատեսվածից շուտ են կատարել, քանի որ երեխաների մոր հարևանուհին ահազանգել է, որ փոքրիկներն անուշադրության են մատնված։ Մասնագետներն այցելել ու տեսել են, որ սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն։

Նրանք պահարանի վրա տեսել են բաց վիճակում թողած սնունդ, հատակին` օգտագործված տակդիր, իսկ փոքրիկների հագուստը կեղտոտ է եղել։ Երեխայի մայրը նախազգուշացվել է, որ եթե այս վիճակը շարունակվի, երեխաներին մանկատուն կտեղափոխեն։ Վերջինս պատճառաբանել է, որ երեխաները բավարար քանակի հագուստ չունեն։

«Երեխաների հագուստի խնդիրն արդեն լուծել էի, ու ևս մեկ տնայց կատարեցինք, որպեսզի նաև տեղյակ պահեմ, որ շուտով փոքրիկներին հագուստ կտանք։ Այս անգամ էլ նույն վիճակն էր, դրան գումարած` մայր ու աղջիկ վիճում էին, բղավում, այսինքն` տանն անառողջ մթնոլորտ էր։ Հաջորդ օրն իսկ երեխաներին տեղափոխեցինք Երևանի մանկան տուն»,–ասաց Խաչատրյանը։

Նա հաստատեց, որ երեխաների մորեղբայրն այսօր զանգել ու ասել է` նոր բնակարան են տեղափոխվելու և ուզում են երեխաներին ընտանիք վերադարձնել։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
ՔԿ. նորածինը պոլիէթիլային տոպրակով փաթաթված չի եղել

Ի դեպ, երեխաներին ընտանիք վերադարձնելու համար նախ ընտանիքը պետք է դիմում գրի, որից հետո համապատասխան մասնագետները նորից պետք է տնայց կատարեն ու իրենց եզրակացությունը տան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Ինչ է կատարվում ծերանոցներում ու գիշերօթիկներում. Փաշինյանը բացատրել է գործընթացի նպատակը

Հիշեցնենք, որ 2018–ի հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին ոստիկանությունը Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու նորածնի: Պարզվել էր, որ փոքրիկները ծնվել են 2018թ. հոկտեմբերի 1-ին։ Նրանցից մեկի անունը Վահե է, մյուսինը` Վահան։ Հիշեցնենք` երեխաների մայրը 19 տարեկան է։

Լրահոս
0