Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցДебаты между партиями КПРФ и "Яблоко"
Дебаты между партиями КПРФ и Яблоко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է նաև Իսրայելին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ին Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկությունը տապալելու քայլը։

Հիշեցնենք` հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում լրագրողը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։

Президенты США и Турции Дональд Трамп и Реджеп Эрдоган (16 мая 2017). Вашингтон, США - Sputnik Արմենիա
Թուրք–ամերիկյան պայմանավորվածություններ. ինչպես առաջ մղել Ցեղասպանության բանաձևը Սենատում

Սոլովյովի խոսքով` տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է և սպասում է ԱՄՆ–ի կողմից այդ հանցագործությունը ճանաչելուն։

«Եվ ահա, թվում էր` վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դրանում այդ որոշման վրա։ Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և զուտ քաղաքականություն», – հավելել է Սոլովյովը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատմական ճշմարտությունն ընդունել են բազմաթիվ այլ երկրներ ևս։

Дональд Трамп и Реджепт Эрдоган - Sputnik Արմենիա
Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց

Սոլովյովը խոսել է նաև Իսրայելի մասին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդավարն այս թեմայով խոսել է Իսրայելի տարբեր քաղաքական գործիչների հետ։ Նա չի հասկանում, թե ինչպես իր ժողովուրդը (հաղորդավարը հրեական արմատներ ունի` խմբ.), անցնելով այդքան սարսափների և աղետի միջով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերելով, պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Թուրքիայի արտգործնախարարն ամոթալի է անվանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը

«Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ամեն դեպքում բարոյականությունը պետք է առաջնային լինի նույնիսկ մեծ քաղաքականության մեջ», – ասել է լրագրողը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց (405 կողմ, 11 դեմ): Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Նմանատիպ բանաձև Սենատում ներկայացրեց նաև դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Բայց բանաձևը չընդունվեց, որովհետև Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո օգտվեց բանաձևի վրա վետո դնելու իրավունքից։

Լրահոս
0