Թե ինչ եղավ հետո, երբ Հրազդանում սկեսուրը նախկին հարսին տեսավ ուրիշի մեքենայի մեջ

© Sputnik / Mikael GabrielyanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կինը չի ներել նախկին հարսին իր որդուց բաժանվելու ու երեխաներին լքելու համար։ Կանանց պատահական հանդիպումն ավարտվել է քրեական գործով։

ԵՐԵՎԱՆ, 16 Նոյեմբեր - Sputnik. Հրազդանյան ընտանիքներից մեկի չստացված ընտանեկան հարաբերություններն ավարտվել են երիտասարդ հարսի մարմնական վնասվածքներով։

Մոսկվայում սպանված Բոլյանի դեմ ևս 2 մահափորձ է եղել. ինչ կապ ուներ նա Թևոսիկի ու Իսոյի հետ

Полицейский автомобиль на улице Вардананц - Sputnik Արմենիա
Ծեծկռտուք Երևանում. քոլեջում սովորողները գործի են դրել մահակներն ու քարերը

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգի datalex էլեկրոնային հարթակից, Հրազդանի բնակչուհի Սուսաննա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել նախկին հարսի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար։

Դեպքը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 2019թ. սեպտեմբերի 12-ին։

Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող դպրոցի ճանապարհին տարեց կինը «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին նկատել է իր որդու նախկին կնոջը` Գրետա Հայրապետյանին։

րմեն Էլբակյան. Ստողը հավերժ դատապարտված է դատ ու դատաստանի

Նախկին սկեսուրը մոտեցել է ավտոմեքենային ու բռնություն կիրառել երիտասարդ կնոջ նկատմամբ`  իր որդուց բաժանվելու և երեխաներին լքելու համար։

Նա ավտոմեքենայի կիսաբաց պատուհանից  ձեռքը մտցրել է ներս և բռնելով Գրետա Հայրապետյանի մազերից, մի քանի անգամ նրա գլուխը հարվածել է ավտոմեքենայի կիսաբաց պատուհանին` պատճառելով թեթև գանգուղեղային տրավմա:

Հայերի ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել` ընտանիքի 6-րդ դուստրը. լուսանկարներ

Երիտասարդ կինն ու նրան ծեծի ենթարկած նախկին սկեսուրը կհանդիպեն երկուշաբթի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատական գործը մեկնարկում է։

Լրահոս
0