Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ

© Photo : Facebook / Mihran TsarukyanМигран Царукян
Мигран Царукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի երգիչն իր մենահամերգի ժամանակ, սիրելիի հետ զուգերգից անմիջապես հետո շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձն ու մատանի նվիրեց նրան՝ ի նշան միասնության։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնության առաջարկ արեց երգչուհի և դերասանուհի Արփի Գաբրիելյանին։

Հայաստանի նախանձելի հարսնացուների լավագույն հնգյակը

Միհրանը Արփիի հետ զուգերգից հետո որոշեց մեկ օր շուտ շնորհավորել նրա ծննդյան օրը և բեմ հրավիրեց տղաներին, որոնք իրենց հետ բերեցին վարդերի 7 մեծ փունջ։

View this post on Instagram

A post shared by Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan) on

Մինչ Արփին զարմացավ և անակնկալի եկավ ծաղկեփնջերից, Միհրանը գրպանից հանեց մատանին ու ցույց տվեց հանդիսատեսին, ապա մոտեցավ Արփիին, վերջինս նկատելի հուզվեց։ Հանդիսատեսը բարձր ծափահարություններով ու սուլոցներով ողջունեց Միհրանի որոշումը։ Իսկ Արփիի դրական պատասխանը երկար սպասեցնել չտվեց:

«Հայկական Անջելինա Ջոլի». Արփի Գաբրիելյանի արխիվային լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին

Նշենք, որ զույգն առաջին անգամ է հանրայնացնում անձնական կապը, թեև ըստ շրջանառվող լուրերի` արդեն մի քանի տարի է՝ նրանք միասին են։ Չնայած դրան, զույգը միշտ հերքում էր լուրի ճշմարտացիությունը։

Ինչպես է փոխել պլաստիկ վիրահատությունը հայ աստղերին

Նշենք, որ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգիչ Միհրան Ծառուկյանի՝ «Սիրո Կինո» խորագրով առաջին մեծ մենահամերգը։

Լրահոս
0