00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ամատունի Վիրաբյան
Գյուղեր են եղել, որոնց բնակիչները ոչնչացվել են ամբողջությամբ. ինչպե՞ս վերականգնել. Ամատունի Վիրաբյան
09:19
4 ր
Սուրեն Պարսյան
Նավթի շուկայում զգուշավորություն է նկատվում. Սուրեն Պարսյան
09:23
7 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
09:31
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերեն երգում է, բայց չի խոսում. համշենցի երգիչ Բիրբենն ելույթ ունեցավ Հայաստանում

© Sputnik / Janna PoghosyanАфиша концерта амшенского певца Гёкана Бирбена в Ереване
Афиша концерта амшенского певца Гёкана Бирбена в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական Ռիզե գավառում ծնված համշենցի հայտնի երգիչ Գյոքան Բիրբենը հայաստանյան համերգից առաջ շատ էր հուզվում, քանի որ, իր խոսքով` հենց այստեղ են ապրում համշենական երգերի իրական «տերերը»։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Պարկապզուկի հոգեցունց հնչյունները լցնում են Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը։ Կտրուկ, ու թվում է`անվերջանալի հնչողությունը  ստիպում է գամված մնալ ամբողջ լսարանին։ Նվագողը միաժամանակ մատներով և արմունկներով սեղմում է գործիքի անցքերը և գործիքը երգում է բուրդոնյան խողովակների ֆոնային ձայնի ներքո: Բեմ է դուրս գալիս միջին տարիքի մի տղամարդ և մոգական ձայնով սկսում երգել մի երգ, որից ի հեճուկս հայտնի ասացվածքի` հեշտությամբ կարելի է հայկական բառեր «քաղել»։ Սակայն հայերեն բառերի հետ մեկտեղ երգում պարզ լսվում են ոչ հայկական արտահայտություններ։ Այս երգը, ինչպեսև համերգին հնչած մյուս կատարումները, հնչում են համշենի բարբառով։

© Sputnik / Janna PoghosyanՀամշենցի երգիչ Գյոքան Բիրբենն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում
Հայերեն երգում է, բայց չի խոսում. համշենցի երգիչ Բիրբենն ելույթ ունեցավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Համշենցի երգիչ Գյոքան Բիրբենն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում

«Շիկահեր աղջնակ, շարունակիր մանել ու պտտել իլիկդ։ Դու կդառնաս իմ կինն այս տարի և մեր հարսանիքի օրը, ես 30 ոչխար կմորթեմ», – երգում է երգիչը։ Հանդիսատեսի շարքերից երևում է, թե ինչպես է նա պայքարում աչքերը փակելու և ամբողջությամբ իր երգի մեջ ընկղմվելու ցանկության դեմ։ Սակայն նա չի փակում աչքերը, և հուզմունքով ու հայրական հայացքով նայում լեփ–լեցուն դահլիճում նստած ժպտացող և արտասվող մարդկանց։

Հայոց ցեղասպանության մասին համշենահայ ռեժիսորի ֆիլմը` Մոնրեալի փառատոնի հաղթող

Գյոքան Բիրբենը ծնվել է Թուրքիայի Ռիզե գավառում։ Նա առաջինն էր Թուրքիայում, որ երգեց համշենահայերեն։ 2003 թվականից նրա կատարմամբ սկսեցին հնչել համշենահայերեն ժողովրդական երգեր, և այսօր հենց նրա և լազ երգիչ Քյազըմ Քոյունջուի շնորհիվ է, որ համշենհայերեն ստեղծագործությունները տարածվում են։

© Sputnik / Janna PoghosyanՀամշենցի երգիչ Գյոքան Բիրբենն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում
Հայերեն երգում է, բայց չի խոսում. համշենցի երգիչ Բիրբենն ելույթ ունեցավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Համշենցի երգիչ Գյոքան Բիրբենն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում

Պարոն Բիրբենը շատ էր հուզվում համերգից առաջ. Հայաստանում նա պետք է ելույթ ունենար առաջին անգամ։ Թեև իր երգերում բազմաթիվ հայերեն բառեր կան, սակայն նա հայերեն չի խոսում, իսկ ինձ ողջունում է «ախպեր» բառով։

«Առաջին անգամ Հայաստան եմ այցելել այս տարվա գարնանը և արդեն այն ժամանակ հոգեհարազատություն զգացի այստեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Կես տարի անց հայաստանցի իմ ընկերների օգնությամբ որոշեցինք համերգ կազմակերպել, քանի որ կարծում եմ` համշենահայերեն երգերի իրական «տերերը» հենց այստեղ են ապրում։ Ես ցանկացա, որ Հայաստանում իմ առաջին համերգն անվճար լինի, և անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին, որ այն տեղի ունենա», – արագ ասում է Բիրբենը թուրքերեն։

© Sputnik / Janna PoghosyanՀամշենցի երգիչ Գյոքան Բիրբենն ու Մարկոս Քեսյանը` երևանյան առաջին համերգից հետո
Հայերեն երգում է, բայց չի խոսում. համշենցի երգիչ Բիրբենն ելույթ ունեցավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Համշենցի երգիչ Գյոքան Բիրբենն ու Մարկոս Քեսյանը` երևանյան առաջին համերգից հետո

Համշենի և համշենահայերի մասին գրքի և ֆիլմի հեղինակ Լուսինե Սահակյանը, որը մասնագիտությամբ օսմանագետ է, Բիրբենի ընկերներից է և նրա խոսքը թարգմանում է հայերեն։

Երգչի հուզմունքը պայմանավորվում է  նաև նրանով, որ ըստ Բիրբենի` Հայաստանում օդը բավական չոր է, և Երևան ժամանելու օրվանից նրա կոկորդը ցավում է։ Սակայն, անկախ առողջական խնդիրներից, Բիրբենի համերգը հիանալի անցավ և ստիպեց հանդիսատեսին փորփրել հեռախոսներում և վերբեռնել բոլոր այն երգերը, որոնք նրանք լսեցին կենդանի կատարմամբ։

Համշեն. հայկական ուտեստներ, որոնց մասին աբխազները չէին լսել

Վերջին շրջանում համշենահայերի մշակույթի վերաբերյալ համընդհանուր և զգալի հետաքրքրություն է նկատվում։  2000 թվականին համշենահայերենով էկրան բարձրացավ «Մոմի» («Տատիկ») խաղարկային առաջին ֆիլմը։ Սրան հետևեցին Գյոքան Բիրբենի և Քյազըմ Քոյունջուի կատարմամբ համշենահայերի ժողովրդական երգերը։ 2005 թվականին «Վովա» համշենական խումբը թողարկեց «Ով է» բացառապես համշենական ժողովրդական երգերով ալբոմը։

Համշենցիները`սուբէթնիկ թուրքալեզու հայերի խումբ է, որը իսլամ է դավանում և բնակվում պատմական Համշենի տարածքում, որն այսօր կոչվում է Ռիզե գավառ։ Այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիսարևելքում։ Այսօր Ռիզեյում մոտ 30 հազար համշեն է բնակվում։ Համշենահայերի բռնի իսլամացումը սկսվել է 18 դարում։

Հայկական թերթերը ցուցադրվել են Ստամբուլում բացված ցուցահանդեսում

Համշենցիների հին սերունդը բացասաբար է ընկալում «էրմենի» («հայեր») անվանումը, սակայն երիտասարդները, հատկապես ուժեղ ձախակողմյան քաղաքական հայացքներ ունեցողները, ձգտում են հայկական ինքնորոշմանն ու իրենք իրենց անվանում են «համշենահայեր»։ Նրանց կարելի է վերագրել Թուրքիայում հայտնի ռոք երգիչ Յաշար Քուրթին, Այդողան Թոփալիին  և իրավաբան Մեմնունե Շիմշեքին։ Թուրքիայում` սեփական ազգային պատկանելիությունը չբացահայտող հայտնի համշենցիներից էր Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը։

Լրահոս
0