«Այժմ ավելի հանգիստ է». ինչպես են հայ սակրավորները օգնում Հալեպի բնակիչներին

Բաժանորդագրվեք
Հայաստանից մեկնած մարդասիրական առաքելության շնորհիվ Սիրիայի Հալեպ գավառի բնակիչները հնարավորություն ունեն վերադառնալ իրենց տները։ «Զվեզդա» ռուսական հեռուստաալիքը Սիրիայում հայ մասնագետների աշխատանքի մասին տեսանյութ է պատրաստել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի –Sputnik. Հայ սակրավորներն ուշադիր ստուգում են Հալեպ գավառի Ազազ բնակավայրի յուրաքանչյուր քառակուսի մետրը` հակահետևակային ականները հայտնաբերելու և տարածքը մաքրելու համար։

«ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայում». Գասպարյան - Sputnik Արմենիա
«ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայում». Գասպարյան

Ինչպես հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը, Ազազի բակերը լցված են տասնյակ հակահետևակային ականներով։ Տներում փնտրելու դեպքում, սակայն, սովորական ականորսիչները գրեթե անօգուտ ոն. խանգարում են պատերի մեջ գտնվող էլեկտրական գծերն ու մետաղները, այդ պատճառով սակրավորներն օգտագործում են «Կորշուն» հատուկ սարքը։

Հայաստանի մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի ականազերծման խմբի ավագ Ռաֆիկ Պետրոսյանը հեռուստաալիքին ասել է, որ խումբը պլանավորում է ականազերծել ամբողջ տեղանքը։

«Գազան են, այլ կերպ չես ասի». Կամիշլիում հրաժեշտ տվեցին սպանված հայ քահանային. տեսանյութ

«Տեղանքն ուսումնասիրվել է միլիմետրանոց քարտեզի վրա, որտեղ նշվում են պայթյունավտանգ տեղանքների սկզբնական, շրջադարձերի կետերը, ինչպես նաև սահմանները։ Քարտեզի վրա նշվում են այն կետերը, որտեղ արդեն ամեն ինչ մաքրվել և ականազերծվել է։ Աշխատանքների վերջում ամբողջ քարտեզը կշտրիխավորվի, այսինքն` կականազերծվի», – ասել է նա։

Տեղի բնակիչները անհամբեր սպասում են, թե երբ հայ մասնագետները կավարտեն աշխատանքները, որպեսզի կարողանան այդ դաշտերն օգտագործել գյուղատնտեսության համար։

Мария Захарова проводит еженедельный брифинг - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ

Մինչև սակրավորները չհամոզվեն, որ ամեն ինչ անվտանգ է, նրանք ոչինչ ձեռնարկել չեն կարող։ Տեղի բնակչուհի Մադին Ամար Շաքուրը խոստովանում է, որ հայ մասնագետների ժամանումից հետո ամեն ինչ ավելի հանգիստ է դարձել։

«Մենք շուրջ կես տարի սպասել ենք սակրավորների, օգնության խնդրանքով շատերին ենք դիմել, և մեզ, վերջապես, լսեցին։ Նախկինում մենք այդ կողմերը ոչխարներին արածացնելու էինք տանում, որովհետև վտանգավոր էր։ Իսկ հիմա ավելի հանգիստ է», – ասել է նա։

https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/20191117337-LGlI4.html/player/

Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ–ն Սիրիայում. Լավրովը հայտարարություն է արել

Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական առաքելություն է ուղարկել Սիրիա 2019 թվականի փետրվարին։ Առաքելության կազմում են ականազերծողներ, բուժանձնակազմ, անվտանգություն ապահովող մասնագետներ։ Նրանց աշխատանքի համար սարքավորումներ, ինչպես նաև անվտանգության ապահովման հարցում աջակցություն է տրամադրել ռուսական կողմը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала