«Կառավարության, քաղաքացիների ոտքերից կախվել և ճահիճի մեջ քաշել չի ստացվի». Փաշինյան

© Photo : official site of the PM of RAПремьер-министр Никол Пашинян созвал совещание по теме состояния зданий и сейсмоустойчивость общеобразовательных школ Армении (3 августа 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян созвал совещание по теме состояния зданий и сейсмоустойчивость общеобразовательных школ Армении (3 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությունը կրթության և գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Կառավարության և, ըստ էության, ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճի մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի հաջողվի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը» և առաջարկվող փոփոխությունները:

Министр образования и науки Армении Араик Арутюнян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ

«Մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք: Կառավարությունը կրթության և գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով` մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ըստ նրա` կարևոր է, որ կարողանան իսկապես շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնել և լսել բոլոր կարծիքները, դուրս բերել ռացիոնալը։

Նա նշել է, որ համոզված է՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխմանն առնչվող մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը:

ԵՊՀ դասախոսները չեն շտապում` կսպասեն նախարարի վերադարձին. ինչ է առաջարկում փոխնախարարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ասել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, լիարժեք անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի:

Նախատեսվում է նաև հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահել:

Վարչապետը կարևորել է օրինագծի համալիր քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և նշել, որ արդյունքում այն պետք է կոնցեպտուալ լուծում տա կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին:

Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց Փարիզում. Արայիկ Հարությունյանը Լևոն Մկրտչյանին մեղադրել է կոռուպցիայի մեջ

Նոյեմբերի սկզբից ՀՅԴ երիտասարդներն ամեն օր բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ինչ կմտածի մեկը, եթե նայի նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին. Փաշինյանի տեսակետը

Ավելի ուշ` նոյեմբերի 13–ին, ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները նախազգուշական դասադուլ հայտարարեցին և միացան ուսանողների` բուհերում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման պահանջին։ Դասախոսները հայտնել էին նաև, որ ակնկալում են հանդիպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Նախարարությունը հայտնել էր, որ առաջիկայում բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկում կծավալեն։

Լրահոս
0