Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ակնարկել է պատերազմի պատրաստվելու մասին

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցВизит лидера КНДР Ким Чен Ына во Владивосток
Визит лидера КНДР Ким Чен Ына во Владивосток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հյուսիսային Կորեան խոշոր զորավարժություններ է անցկացնում, հրթիռներ է մեկնարկում ու վրդովված է Հարավային Կորեայի և ԱՄՆ–ի քաղաքականությունից։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեմ Ինը հետևել է երկրի զինված ուժերի զորավարժություններին ու ակնարկել է, որ պատերազմ է սկսելու։ Այս մասին այսօր հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Сила и душа народа»: Ким Чен Ын подарил Путину меч - Sputnik Արմենիա
Ինչ են նվիրել իրար Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը. տեսանյութ

Զորավարժությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարևորել է ռազմական գործողություններին պատրաստ լինելը։ Կիմ Չեն Ինը նշել է նաև, որ անհրաժեշտ է զորավարժություններ անցկացնել առանց զգուշացման, հանպատրաստից, քանի որ դա բարձրացնում է բանակի պատրաստականությունը պատերազմին։

Նախորդ ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեան երկու հրթիռ էր բաց թողել դեպի ծով` Կորեական թերակղզու ու Ճապոնիայի միջև։ Արկերն ընկել են ջրի մեջ` երկրի տնտեսական գոտուց դուրս։

Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին

Ավելի վաղ ԿԺԴՀ–ի ժողովրդական ժողովի խոսնակ Պակ Տխե Սոն հայտարարել էր, որ ԱՄՆ–ն ու Հարավային Կորեան իրենց գործողություններով զայրացնում են Փհենյանին։ Նրա խոսքով` Հյուսիսային Կորեան փորձում է վերջ տալ Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքներին։

Բազմահազարանոց բողոքի ակցիաներ. ինչ է կատարվում Թբիլիսիում. տեսանյութ

Լրահոս
0