Կարեն Խաչանովը պարտվել է իսպանացի Նադալին Դևիսի գավաթի մրցաշարում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցКарен Хачанов (Россия) в матче 1/4 финала мужского одиночного разряда Открытого чемпионата Франции по теннису против австрийца Доминика Тима (6 июня 2019). Париж
Карен Хачанов (Россия) в матче 1/4 финала мужского одиночного разряда Открытого чемпионата Франции по теннису против австрийца Доминика Тима (6 июня 2019). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարեն Խաչանովը պարտվել է իսպանացի թենիսիստին Դևիսի գավաթ մրցաշարի խմբային մրցումների եզրափակչում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Իսպանացի Ռաֆայել Նադալը  հաղթել է ռուսաստանցի Կարեն Խաչանովին Դևիսի գավաթի մրցաշարի խմբային մրցումների եզրափակչում, որն անցկացվում է Իսպանիայում։

Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք

Հանդիպումը, որը տևել է 2 ժամ 12 րոպե տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին և ավարտվել 6:3, 7:6 (9:7)  հաշվով` հօգուտ Նադալի։

Ռուսաստանի և Իսպանիայի հավաքականների խաղի ընդհանուր հաշիվը դարձավ 1։1։

Որոշիչ զույգային հանդիպման ժամանակ պետք է խաղան Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ և Մարսել Գրանոլերսը  Ֆելիսիանո Լոպեսի հետ։

Խաչանովը դուրս է եկել Վիեննայի մրցաշարի 1/4 եզրափակիչ. մրցակիցը հրաժարվել է պայքարից

 

Լրահոս
0