Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

© Sputnik / Andranik GhazaryanԱշունը Երևանում
Աշունը Երևանում  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում առանց տեղումների եղանակը կպահպանվի, սակայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նոյեմբերի 21-22-ը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 20-ին, 23-24-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կդիտվի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նոյեմբերի 21-22-ը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հատկապես ցերեկային ժամերին  աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. 2020թ.-ին նորերը կտպագրվեն.

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում ցերեկային ժամերին կդիտվի +10-ից +12, երեկոյան`+4-ից +6, գիշերային ժամերին` 0-ից -2 աստիճան։

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով

Այս գիշեր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի լեռներում։

Լրահոս
0