Ջրի գինը որոշվեց. պետությունը չի սուբսիդավորի, բայց քաղաքացիները կվճարեն նույն գինը

© Sputnik / Andranik GhazaryanЖенщина моет руки
Женщина моет руки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ջրի համար նոր գին սահմանեց 2020 թվականի համար։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ջրի գինը հունվարի 1–ից սպառողների համար կմնա նույնը` 180 դրամ 1 խորանարդ մետրի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` ամփոփելով քիչ առաջ կայացած հանձնաժողովի նիստի արդյունքները։

«2019–ին ջրի գործող սակագներն էին 191.4 դրամ, որի 11.4 դրամը պետությունը սուբսիդավորում էր։ Արդյունքում բաժանորդները վճարում էին 180 դրամ` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար։ 2020–ի հունվարի 1–ից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվեց ջրի նոր գին` 1 խմ–ի դիմաց 180 դրամ»,–ասաց նա։

Բաղրամյանի խոսքով` ստացվում է որ պետությունը որևէ գումար սուբսիդավորելու կարիք այլևս չի ունենա, քանի որ քաղաքացիները ջրի համար հաջորդ տարի վճարելու են նույն գինը, ինչ այս տարի։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա նա հայտնեց, որ այս առումով շուտով հստակություն կլինի։

Հայաստանում և Արցախում ռոումինգի գինը կնվազի. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 10–ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հայտ է ներկայացնում, 2021–ին նախատեսված սակագները կորոշվեն 2020–ի տարեվերջին։

Լրահոս
0