Արտառոց դեպք Կոտայքում. զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակցի դեմքին

© Sputnik / Asatur YesayantsПервый день зимнего призыва в армию РА 2018 г.
Первый день зимнего призыва в армию РА 2018 г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զինակոչիկը, որը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակցին, ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել արարքը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Կոտայքի մարզի զինկոմիսարիատում երեկ արտառոց դեպք է եղել։ Զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկի դեմքին ու փախել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով`զինկոմիսարիատի աշխատակիցը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինկոմիսարիատի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը։

Рисунки на стекле погибшего от угарного газа ребенка и счетчик газа в подъезде - Sputnik Արմենիա
Եթե սարքը միացած լիներ, հնարավոր կլիներ մահից խուսափել. Նոր Հաճնի ողբերգության հետքերով

Իրավապահները կարճ ժամանակում պարզել են երիտասարդի ինքնությունն ու գտել նրան, իսկ այժմ պարզում են կատարվածի մանրամասները։ Մեր տեղեկություններով՝վնասվածք ստացած տղամարդը աշխատում է զինկոմիսարիատի զորակոչային բաժնում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին լուրը` ասելով, որ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

«Բացատրական աշխատանքներից հետո նա եկել է ոստիկանություն ու խոստովանել արարքի մասին»,–հայտնեցին ոստիկանությունից` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմանում։
Դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվել, որոնք ոստիկանությունը փոխանցել է ռազմական ոստիկանությանը։

Ծեծկռտուք Երևանում. քոլեջում սովորողները գործի են դրել մահակներն ու քարերը

Լրահոս
0