Գյումրիում մեքենավարները դարձյալ դժգոհ են. ինչ են նրանց պատասխանել ՀԿԵ–ից

© Sputnik / Asatur YesayantsПервый рейс поезда "Армения" из Еревана в Батуми в 2019-ом году.
Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
ՀԿԵ–ն և Ռուսական երկաթուղիները երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև փորձի փոխանակում են իրականացնում։ Մեքենավարները դրանում խարդախություն են տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի Գյումրու դեպոյի մեքենավարները նամակ են հղել ՀՀ վարչապետին, ինչպես նաև Դատախազությանը և ԱԱԾ-ին` դժգոհելով, իրենց կարծիքով, ընկերության ղեկավարության կողմից խտրական քաղաքականությունից։

Первый рейс поезда Армения из Еревана в Батуми в 2019-ом году. - Sputnik Արմենիա
Երևանից Գյումրի գնացքը հասնում է վնասով. կառավարությունը ՀԿԵ–ին 351 մլն դրամ կտրամադրի

Բանն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն կազմակերպում են փորձի փոխանակում երկու ընկերությունների լոկոմոտիվային բրիգադների միջև: Տվյալ ծրագրի շրջանակներում «Ռուսական երկաթուղիների» մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, պրակտիկ դասընթացներ են անցնում Հայաստանի երկաթուղու տարածքում: Սրանից էլ դժգոհում են տեղի մեքենավարները` նշելով, որ իրենց ռուսաստանյան գործընկերներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, և երկրորդ` իբրև թե փորձ է արվում իրենց համակարգից աստիճանաբար հանելու։

ՀԿԵ–ում այս կապակցությամբ նշում են, որ իրականում ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինելու: Նախագծի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով շուտով գործուղվելու են «Ռուսական երկաթուղիների» ձեռնարկություններ:

«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան

«Այդ ծրագրի մասին հայտնել էր ՌԵ ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկոմոտիվային բրիգադների ներկայացուցիչները ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերն ավելանալու հարցը», – գրված է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ։

Ավելին` եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների ծանրաբեռնվածությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի այն ավելացել է մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղում» մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիր:

Поезд. Железная дорога - Sputnik Արմենիա
ՀԿԵ-ն և GeoProMining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա ընկերությունից հայտնեցին, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները ռուսական փոխադրող ընկերության աշխատակիցներ են և աշխատավարձ են ստանում «Ռուսական երկաթուղիներից»:

«Հարավկովկասյան երկաթուղու» մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականներինը՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի:

Հայտնի է դարձել նաև, որ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 20-ին բացատրական աշխատանք է տարել Երևանի և Գյումրու լոկոմոտիվային բրիգադների հետ ՀԿԵ–ի և «Ռուսական երկաթուղիների» աշխատակիցների փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու ծրագրի վերաբերյալ։

Մեքենավարների աշխատավարձի հարցը կքննարկվի Մոսկվայում, տնօրենների խորհրդում. ՀԿԵ–ի առաջարկը

Առաջիկայում ՀԿԵ մի քանի աշխատակիցներ փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու նպատակով կգործուղվեն ՌԵ–ի Կույբիշևի երկաթուղի։

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала