https://armeniasputnik.am/20191121/khoshor-hrdeh-yerevanum-ayrvum-e-dolmama-restoar-21167840.html
Խոշոր հրդեհ Երևանում. երկհարկանի շենք է այրվում
Խոշոր հրդեհ Երևանում. երկհարկանի շենք է այրվում
Դեպքի վայրում արդեն աշխատում են հրշեջները։ Թանձր ծուխը տարածվել է Երևանի կենտրոնում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան։ 21.11.2019, Sputnik Արմենիա
2019-11-21T14:34+0400
2019-11-21T14:34+0400
2019-11-21T17:36+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2116/77/21167755_0:0:1281:725_1920x0_80_0_0_7c37eb2038d22a0b6bc4f8ca7da45553.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2116/77/21167755_0:0:1281:805_1920x0_80_0_0_ca09571c7ca1b4f2b56697f55f15ab18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատահարներ, հայաստան, հրդեհ
պատահարներ, հայաստան, հրդեհ
Խոշոր հրդեհ Երևանում. երկհարկանի շենք է այրվում
14:34 21.11.2019 (Թարմացված է: 17:36 21.11.2019) Դեպքի վայրում արդեն աշխատում են հրշեջները։ Թանձր ծուխը տարածվել է Երևանի կենտրոնում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում` Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում, այրվում է «Պրովանս» ռեստորանի երկհարկանի շենքը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացել են ժամը 13:46-ին։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:
Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Նշենք, որ Աբովյան 10 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 19-րդ դարում։ Դրա կողքին` Աբովյան 12 հասցեում, մեկ այլ շենք էլ կա։ Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում դրանք ներառված են «Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն» անվամբ: Պատմամշակութային շենքերի սեփականատերը գործարար Սամվել Մայրապետյանն է: