00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրիկ Խաչատրյանի եղբայրը վրդովված է. նա որոշել է դատարան դիմել. «Ժողովուրդ»

© Photo : BlognewsСурик Хачатрян
Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյունիքի նախկին մարզպետի եղբայրը կարծում է, որ ՀՔԾ–ն ուզում է խողովակների պատմությունը գցել իրենց մյուս եղբոր վրա, որը երեք–չորս տարի առաջ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Աղալար Խաչատրյանը, պատրաստվում է դատարան դիմել։ Նա այս մասին ասել է «Ժողովուրդ» օրաթերթին, որը փորձել է պարզել, թե ինչ խողովակների և հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Սյունիքի նախկին մարզպետին՝ հանրահայտ «Լիսկային»: Ըստ քրգործի` այս պատմության մեջ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն էլ է եղել:

«Ես ցանկանում եմ իրենց դատի տալ, եղբայրները ի՞նչ կապ ունեն, մի եղբայրը ես եմ, մյուսը եղբայրն էլ մահացել է»,– ասել է Աղալար Խաչատրյանը:

ՀՔԾ–ի տարածած հաղորդագրության համաձայն` նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել է կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գևորգյանին: «Լիսկայի» այս կարգադրությունն էլ կատարել են: Եվ այժմ մեղադրանք է առաջադրվել և՛ Լ. Առաքելյանին, և՛ Ա. Գևորգյանին: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է:

Владимир Гаспарян  - Sputnik Արմենիա
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Աղալար Խաչատրյանը թերթին ասել է, որ Նորավան համայնքի ղեկավարի հետ չի շփվել և նրան չի էլ ճանաչում։

«Ուզում են երևի գցեն մահացած եղբորս վրա, նման բան գոյություն չունի, 3-4 տարի առաջ է մահացել, նա էլ դժվար այդ ամենի հետ կապ ունենա: Շանտաժ է էլի, մի սուտ բան սարքում են, էնքան որ մի բան սարքեն»,– ասել է նա:

Թերթը հետաքրքրվել է նաև` կապ ունի՞ եղբոր հետ։ Աղալար Խաչատրյանը պատասխանել է, որ միշտ էլ խոսում է հետը, «վիճակը լավ չի, պառկած է»:

Հիշեցնենք` օգոստոսի 20-ին ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը Էջմիածնի իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Սուրիկ Խաչատրյանի վիճակը ծանր է, կոմայի մեջ է, Փարիզում է, նրա սիրտը վիրահատել են:

ԱԱԾ–ն բացահայտել է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքը

Լրահոս
0