Ողբերգական ավտովթար Երևանում. ԶԻԼ-ի և BMW-ի բախումից երիտասարդ տղա է մահացել. լուսանկարներ
Ողբերգական ավտովթար Երևանում. ԶԻԼ-ի և BMW-ի բախումից երիտասարդ տղա է մահացել. լուսանկարներ
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացածը BMW-ի վարորդն է։ Մի երիտասարդ էլ, որը գտնվել է BMW-ի սրահում, տեղափոխվել է հիվանդանոց։ 21.11.2019, Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մահացածը BMW-ի վարորդն է։ Մի երիտասարդ էլ, որը գտնվել է BMW-ի սրահում, տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Երևանի Նոր Նորքի Դավիթ Բեկ փողոցում արտակարգ իրավիճակ է. իրար են բախվել ԶԻԼ և BMW մակնիշի ավտոմեքենաներ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` վթարի վայրում երիտասարդ տղայի դի կա։
Ըստ խոսակցությունների՝ մահացածը, որը մոտ 25-ից 30 տարեկան է, BMW-ի վարորդն է։ Մի երիտասարդ էլ, որը գտնվել է BMW-ի սրահում, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի ուժգնությունից ԶԻԼ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն, բառի բուն իմաստով՝ վերածվել է մետաղաջարդոնի՝ բաժանվելով մի քանի մասի։