Լևոն Երանոսյանը ձմռան համար զբաղմունք է գտել. ի՞նչ է անելու նա

© Sputnik / Asatur YesayantsКомандующий войсками Полиции РА, заместителя начальника Полиции Левон Ераносян
Командующий войсками Полиции РА, заместителя начальника Полиции Левон Ераносян - Sputnik Արմենիա
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը խոսել է իր «ձմեռային» նպատակի մասին ու վստահեցրել, որ ոչ մի բիզնես չունի։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը պատրաստվում է ջերմոցային կուլտուրայով զբաղվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երանոսյանը` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իր դեմ հարուցված քրգործով դատական նիստից առաջ։

Начальник полиции Владимир Гаспарян и командующий войсками полиции, замначальника полиции Левон Ераносян на учениях полиции (24 ноября 2014). Мецамор - Sputnik Արմենիա
Երանոսյանին մեղադրում են Փաշինյանին ու ցուցարարներին վնասած նռնակների կիրառման համար

«Ես որևէ բիզնես չունեմ, հիմա լրիվ ուրիշ բանով եմ զբաղվում»,–ասաց նա։

Հարցին, թե նախորդ նիստի ժամանակ նա ասել էր, որ այգեգործությամբ է զբաղվում, իսկ հիմա, երբ ձմեռն առջևում է` ինչո՞վ է պատրաստվում զբաղվել, եթե բիզնեսներ էլ չունի, Երանոսյանը ժպիտով պատասխանեց, որ ջերմոցներ կգնի ու կհիմնի։

Մեկ այլ հարցի, թե ոստիկանության շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունի, Երանոսյանը պատասխանեց, որ ինքը ոստիկան չէ, զինվորական է ու ծառայում է բանակին։

Լևոն Երանոսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. կայացել է 1-ին դատական նիստը

Երանոսյանի դեմ քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատարանում հնարավորություն չկար տեսանյութեր դիտելու ու դրանք  ուսումնասիրելու։  Դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2020–ի հունվարի 15–ին` ժամը 16։00-ին։

Երանոսյանը հանրահավաքների բախումներից միայն մի դեպք է հիշում. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ քրեական գործի նյութերի` նա, չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, 2018–ի ապրիլի 16-ին և 22-ին` Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձինք են տուժել։ Հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն