00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:32
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի փորձագետը խոսել է Թուրքիայի վրա ԱՄՆ–ի ճնշման մասին

© Sputnik / Александр Натрускин / Անցնել մեդիապահոցЧлен-корреспондент Российской академии ракетных и артиллерийских наук Константин Сивков
Член-корреспондент Российской академии ракетных и артиллерийских наук Константин Сивков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն առաջարկել է Թուրքիային «ոչնչացնել, վերադարձնել կամ ազատվել» C-400 զենիթահրթիռային համալիրներից։ Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը Sputnik ռադիոյի եթերում պատմել է` կգնա՞ արդյոք Անկարան այլ քայլին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 ԶՀՀ–ից, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«C-400–ի առաքումներն անընդունելի են. դրանք վտանգում են պատժամիջոցները։ Թեև պատժամիջոցներ սահմանելու ժամկետն, ըստ CAATSA–ի, նշված չէ և ստույգ չէ։ Կարելի է դեռ շատ խոսել այն մասին` որտեղ կլինեն պատժամիջոցները, ինչպիսին կլինի դրանց խորությունը, եթե ընդունվեն Թուրքիայի դեմ»,–հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիան ունի մանևրի ազատություն, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղանի մոտ։ Նրանք գիտեն. որպեսզի ամեն ինչ ստացվի, պետք է ոչնչացնեն, վերադարձնեն կամ ինչ–որ կերպ ազատվեն C-400–ից։ Մենք չենք փակել Թուրքիայի կողմից Patriot մարտկոցը ձեռք բերելու հնարավորությունը, որը համապատասխանում է ՀՕՊ–ում նրա պահանջմունքներին»,–հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հույս ունի «լուծել C-400 գնելու հետ կապված իրավիճակը»։

Թուրքիան Ռուսաստանից կարող է գնել C-400-երի ևս մի քանի մարտկոց. պաշտոնաթող գեներալ

Дивизион С-400 Триумф заступил на боевое дежурство в Крыму - Sputnik Արմենիա
Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել

Հրթիռահրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի նախագահի տեղակալ, ակադեմիկոս, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը կարծում է, որ նման ճնշման պատճառով Վաշինգտոնը կարող է «կորցնել Թուրքիան»։ Նա նման կարծիք է հայտնել Sputnik ռադիոյի եթերում։

Թուրքիայում նշել են ռուսական C-400–ի երկրորդ խմբաքանակի առաքման ժամկետները

Թուրքիան որոշել է դիվերսիֆիկացնել սպառազինությունների համակարգերը, որպեսզի ամբողջությամբ կախված չլինի ԱՄՆ–ից։ Թուրքիան զենք չի արտադրում. գերմանական տանկերը, որոնք նրա սպառազինության մեջ են, հնացել են, իսկ նորերը չեն տալիս։ Թուրքերը չեն վստահում ո՛չ ՆԱՏՕ–ին, ո՛չ Եվրոպային, ուստի ստիպված են գնալ դիվերսիֆիկացիայի։ Դա կավարտվի նրանով (ԱՄՆ–ի ճնշումը Թուրքիայի վրա), որ ճնշումը հետագայում ուժեղացնելու դեպքում ՆԱՏՕ–ն ընդհանրապես կկորցնի Թուրքիան»,–ասել է Կոնստանտին Սիվկովը։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ը կարևորում են Թուրքիան, այդ թվում` նրա աշխարհագրական դիրքի պատճառով։

«Ոչ թե Թուրքիան է կախված ԱՄՆ–ից, այլ ԱՄՆ–ը` Թուրքիայից։ Թուրքիան կարող է վռնդել ԱՄՆ–ին Ինջիրլիկից ու մյուս բազաներից և ընդհանրապես դուրս գալ ՆԱՏՕ–ից։ Այդ դեպքում ՆԱՏՕ–ն կկորցնի հարավային թևը։ Իսկ զենքի առաքումների հարցում Թուրքիան կարող է վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան։ ԱՄՆ–ը շեշտը դնում է մտրակի վրա` չառաջարկելով մեղրաբլիթ։ Իսկ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է «քթից բռնած» ման ածել»,–նշել է Սիվկովը։

C-400 հակաօդային պաշտպանության նորագույն ռուսական համակարգերի առաքումը ճգնաժամ է առաջացրել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում։ ԱՄՆ–ը պահանջել է Թուրքիայից հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համալիրներ` սպառնալով Անկարային ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա։ Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։

Լրահոս
0