00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ռուբեն Ռուբինյան
Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ․Ռուբեն Ռուբինյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:32
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավո՞ր է ապրել առանց սեքսի և ուտելիքի. բողոքի առաջին ակցիաներից մինչև մեր օրեր

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста против министра образования, науки, культуры и спорта (11 ноября 2019). Еревaн
Акция протеста против министра образования, науки, культуры и спорта (11 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դժվար է ասել` որքան կարող են կրթության նախարարության աստիճանների վրա նստած ուսանողները շարունակել բողոքի ակցիան. առավոտյան թեթև ցրտահարությունները դեռ սպասվող ցրտի սկիզբն են։ Պատասխանը պետք է փնտրել ոչ միայն եղանակային պայմանների մեջ, այլ ավելի հեռուն գնալ։

Ժամանակակից ԱՄՆ–ի ու Կանադայի տարածքում բողոքի առաջին ակցիաները կազմակերպել են իրոկեզներ ցեղի կանայք։ Նրանք պահանջում էին արգելել պատերազմներն ու իրավունք տալ ընտրել և գահընկեց անել ցեղապետներին։ Իրոկեզների ցեղի կանանց ազդեցության լծակները կտրուկ տարբերվում են Երևանում կիրառվող ժամանակակից միջոցներից. այդ ցեղի կանայք հրաժարվել էին իրենց ամուսինների հետ սեքսով զբաղվել ու որոշել էին պատերազմական արշավանքների համար նրանց ոտնամաններ և ուտելիք չտալ։ Տասնյոթերորդ դարում այդ տարբերակն աշխատեց, ցուցարար կանայք հասան իրենց ուզածին։

Кадр из фильма Мимино - Sputnik Արմենիա
Ադրբեջանական գրիչ Փաշինյանի համար, խինկալի և Միմինո. ե՞րբ են գալու այլ ժամանակներ

Եվս մեկ օրինակ հին ժամանակներից։ 1726 թվական, այս անգամ` Հնդկաստան։ Ջոդհպուր իշխանության գյուղացիները անտառ էին գնացել ու գրկել էին սուրբ համարվող ծառերը։ Դրանք պատրաստվում էին հատել մահարաջայի նոր դղյակը կառուցելու համար։ Անհնազանդության ակցիայի համար թանկ գին վճարեցին. 363 մարդ սպանվեց, բայց այնպես չէ, որ զոհերն իզուր էին։ Մահարաջան, երբ իմացավ բողոքի մասին, հրամայեց դադարեցնել անտառահատումները։

Անդրադառնանք մեզ ավելի մոտ ժամանակներին։ Երկրորդ համաշխարհայինի երրորդ տարին էր։ Երկու հազար հրեա հավաքել էին Բեռլինի ծերանոցներից մեկում ու պատրաստվում էին համակենտրոնացման ճամբար ուղարկել։ Ամեն օր այստեղ հավաքվում էին «բանտարկյալների» կանայք ու ամուսինները։ Նրանք լուռ նայում էին շենքին, որտեղ փակված էին իրենց մտերիմները, ճիշտ է` երբեմն վանկարկում էին` մարդասպաններ։

Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին

Իսկ հետո՞։ Հետո աներևակայելի մի բան տեղի ունեցավ. չորս օր հետո բոլոր հրեաներին ազատ արձակեցին։ Նացիստական Գերմանիայում նման դեպքեր այլևս չգրանցվեցին։

Նախորդ դարի վաթսունականների համար տիպիկ ամերիկյան երեք սրճարան։ Հարյուր քսան սևամորթ ուսանող ամեն օր գալիս են ու նստում սեղանների շուրջ։ Բոլորին սպասարկում են, սևամորթներին` ոչ։ Սակայն նրանք շարունակում են նստած մնալ։ Մեկ օր, երկու օր, երեք շաբաթ անդադար նստում են` պաշտպանելով հավասար սպասարկում ստանալու իրենց իրավունքը։ Ու ահա եկավ մի օր, երբ սրճարանների սեփականատերերը հրաժարվեցին ռասայական խտրականությունից։ Ուսանողները հաղթեցին։

...Երևանում ուսանողներն արդեն ավելի քան տասը օր է` նստած են նախարարության շենքի մոտ ու պահանջում են կրթության նախարարի հրաժարականը։ Նախարարը հաստատ չի հեռանա, քանի որ մնալը կամ հեռանալն կախված չէ իրենից, վերջին խոսքը վարչապետինն է։ Վարչապետ Փաշինյանը Հարությունյանին «չի կպնի», նախարարն էլ ուսանողների հետ չի հանդիպի։

Դժվար է չհամաձայնել իշխող «Իմ քայլը» դաշինքի պատճառաբանության հետ. ուսանողները խոսելու են ոչ թե կրթության որակի բարեփոխման մասին, այլ նախարարին դուռն են ցույց տալու։ Նրանք առանց այդ էլ, ավելի քան տասն օր է, դա են անում։

Եվ ի՞նչ։ Փակուղի՞։ Եթե հարցը լուծվի աստիճանների վրա նստելով, ապա` այո, իսկ եթե ավելի լայն դիտարկենք, ապա մտածելու բան կա։ Օրինակ` որքան տեղին է նախարարի` «Դաշնակցականների բերած արկղերը տասնյակ քրեական գործերով հետ ուղարկելու» հայտարարությունը։ Նման բանաձևով երբեք ընդհանուր «լեզու չեն գտնի», այն հնարավոր է միայն փոխըմբռնման տարբերակով։ Հակառակ դեպքում նստացույց անողները կարող են ոտքի հանել ավելի մեծ թվով երիտասարդների և ոչ միայն երիտասարդների։

Гора Арарат со стороны Армении - Sputnik Արմենիա
Իմաստուն կենաց մեր ու հրեաների մասին, կամ ինչն է ցնցել Վասիլի Գրոսմանին Արարատյան հողում

1977 թվականին Բուենոս Այրեսում կանայք գլուխներին բարուրի շորեր էին կապել, նստել էին քաղաքի գլխավոր հրապարակում ու գործում էին։ Նրանք տասնչորսն էին։ Կանայք պահանջում էին, որ իրենց տեղեկություն տրամադրեին ռազմական խունտայի ժամանակ կորած իրենց երեխաների ճակատագրերի մասին։

Տարվա վերջում արդեն հարյուր հիսուն բողոքող մայր կար։ Նրանք ամեն հինգշաբթի հրապարակ էին դուրս գալիս։
1983 թվականին շարժմանն արդեն 50 հազար մարդ էր մասնակցում, իսկ կարգախոսներին գումարվել էր նաև ընտրություններ անցկացնելու պահանջը։

Ցուցարարների ճնշման տակ ընտրություններ անցկացվեցին, իսկ մայրերը իրենց կորած երեխաների մասին տեղեկություն ստացան. խոսքը ինը հազար երեխայի մասին է։

Լրահոս
0