Հայաստան եկող ավտոբուսում թմրանյութ է հայտնաբերվել. ձերբակալվածներ կան

© Sputnik / Владимир Иванов /  / Անցնել մեդիապահոցАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс" на грузино-российской границе
Автомобильный пункт пропуска Верхний Ларс на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաց-ռուսական սահմանին կանգնեցված ավտոբուսում կոկաին և հաշիշ են հայտնաբերել։ Ձերբակալվածներից մեկն ավտոբուսի վարորդն է։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում Հայաստան եկող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո թմրամիջոցներ են հայտնաբերել՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Люди собираются на площади Республики перед выборами в НС (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանում պաշտոնյա է ձերբակալվել

Ծառայության տվյալով` ավտոբուսի վարորդը ՀՀ քաղաքացի է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեք հոգու ձերբակալել են, որից մեկը վարորդն է:

Հիշեցնենք, որ Հայաստան եկող ավտոբուսը կանգնեցվել էր այս գիշեր։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Լրահոս
0