Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան եկող ավտոբուս են կանգնեցրել

© FB / Ministry of Finance of Georgia / Таможенно пропускной пункт Казбеги в Степанцминда на грузино-российской границе
Таможенно пропускной пункт Казбеги в Степанцминда на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ 

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար։

Տավուշում և Լոռիում ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար

Դեպքի հետ կապված մանրամասներն ավելի ուշ կհաղորդենք։

Լրահոս
0