00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել

© Sputnik / Aram NersesyanСторож школы села Зовасар Вардан Маркарян
Сторож школы села Зовасар Вардан Маркарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդանը Զովասար գյուղի դպրոցի պահակն է։ Նա կարծում է, որ հիշողությունն անչափ կարևոր բան է մարդու համար։ Չնայած շենքի սարսափելի պայմաններին՝ նա դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին նվիրված թանգարան է ստեղծել։ Չմոռանալով անցյալի մասին՝ նա ապրում է ապագայի հույսով։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Դպրոցի շենքը Արագածոտնի մարզի Զորավար գյուղի ամենամեծ կառույցն է։ Լրագրողների հետ շփվելիս բոլոր գյուղացիները բոլորին հենց այնտեղ են ուղարկում, քանի որ դա ամենահրատապ լուծում պահանջող խնդիրն են համարում։

© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Զովասարի դպրոցը

Այս դպրոցում 59 աշակերտ կա, նրանցից հինգն առաջին դասարանցիներ են։

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին

Շենքին հեռվից կամ նույնիսկ վերևից նայելիս չի հասկացվում, թե ինչու են մարդիկ այդքան մտահոգ։ Բայց երբ ներս ես մտնում, ամեն ինչ իսկույն հասկանալի է դառնում։ Հհատակը ճռճռում է, պատերն ու առաստաղը ծեփ են տվել։ Պատերին մարտկոցներ են ամրացված, բայց դպրոցը չի ջեռուցվում։

© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Զովասարի դպրոցը

Միջանցքում նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում, խոսելիս բերանիցդ գոլորշի է դուրս գալիս։ Փոքր-ինչ տաք է դասարաններում, այն էլ միայն արևկող հատվածներում։

© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Զովասարի դպրոցը

Մուտքի մոտ մեզ դիմավորում է պահակ Վարդանը։ Նա կրթությամբ էլեկտրամեխանիկ է։ Ասում է՝ դպրոցի տնօրինությունը որոշել է երեխաներին տեղափոխել հենց այդ արևկող, «տաք» դասասենյակներ։ Բանը հասել է նրան, որ դպրոցի դահլիճի բեմը դասասենյակի են վերածել, ինքն էլ իր սենյակն է զիջել երեխաներին։ Իսկ այդ սենյակում է պահվում դպրոցի գլխավոր գանձը՝ շրջանավարտների ավարտական ալբոմները։

© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Զովասարի դպրոցը - Sputnik Արմենիա
1/4
Զովասարի դպրոցը
© Sputnik / Aram NersesyanВиньетки выпускников средней школы села Зовасар Арагацотнской области Армении
Виньетки выпускников средней школы села Зовасар Арагацотнской области Армении - Sputnik Արմենիա
2/4
Виньетки выпускников средней школы села Зовасар Арагацотнской области Армении
© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Զովասարի դպրոցը - Sputnik Արմենիա
3/4
Զովասարի դպրոցը
© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Զովասարի դպրոցը - Sputnik Արմենիա
4/4
Զովասարի դպրոցը
1/4
Զովասարի դպրոցը
2/4
Виньетки выпускников средней школы села Зовасар Арагацотнской области Армении
3/4
Զովասարի դպրոցը
4/4
Զովասարի դպրոցը

Վարդանն արդեն քառորդ դար է` դպրոցում է աշխատում։ Լուսաբացին գալիս է, ուշ երեկոյան գնում։ Ասում է՝ դարձել է դպրոցի ստվերն ու հիշողությունների հավաքողը։ Վարդանը հիշում է բոլոր աշակերտներին և ուսուցիչներին, անգիր ասում է տնօրենների անունները։

© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Զովասարի դպրոցը

Մի անգամ հասկացել է, որ պետք է հիշողությունները պահպանել ու սկսել է հավաքել բոլոր սերունդների շրջանավարտների խմբային լուսանկարները` սկսած 1971 թվականից։ Լուսանկարները փակցրել է իր սենյակի պատերին ու փոքրիկ թանգարան ստեղծել։ Աշակերտները գալիս են, փնտրում իրենց տատերին ու պապերին, հայրերին ու մայրերին։ Վարդանի դասարանի նկարն էլ կա։ Նա մեզ առաջարկում է իրեն գտնել դպրոցականների մեջ։ Ու մինչ մենք փնտրում ենք նրա անունն ու ազգանունը, նա ցույց է տալիս բեղիկներով գեղեցիկ երիտասարդին ու ժպտում։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

«Դպրոցը շատ կարևոր է, այստեղ է դրվում մեր ապագայի հիմք։ Ես այս դպրոցն եմ ավարտել, աղջիկս էլ, հիմա էլ թոռնիկս է սովորում։ Այստեղ են աշխատում այն ուսուցիչները, որոնք դասավանդել են մեր ընտանիքի երեք սերունդներին։ Երեխաները չեն կարող ցրտի ու ավերածության մեջ դաս անել։ Նրանք պետք է բարվոք պայմաններ ունենան», - ասում է Վարդանը։

© Sputnik / Aram NersesyanԱվարտական ալբոմները
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Ավարտական ալբոմները

Հետո էքսկուրսիա է անցկացնում ու պատմում, որ վերջերս փոխել են շենքի տանիքը, ճաշարան են սարքել։ Բայց այդ տարածքներում էլ է ցուրտ։ Գյուղը գազիֆիկացված չէ, խնդիրը կարող է լուծել միայն առանձին ենթակայանը, բայց դրա հետ կապված էլ առանձնապես հույս չկա։

© Sputnik / Aram NersesyanԶովասարի դպրոցը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Զովասարի դպրոցը

Քիչ հավանական է նաև, որ նոր մարզադահլիճ կկառուցվի, թեև հիմիկվանն արդեն վթարային վիճակում է։ Երեխաները ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դասարաններում ու ցուրտ միջանցքներում։ Հենց այնտեղ էլ` գրողների նկարներով պատերի մոտ, թենիսի սեղան են տեղադրել։

© Sputnik / Aram NersesyanԹենիսի սեղանը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Թենիսի սեղանը

Ամբողջ ընթացքում Վարդանը մռայլ է, բայց հանկարծ ժպտում է ու տանում դեպի անմոռուկներով և սև ու սպիտակ դիմանկարներով պատը։

«Մեր նախնիներն են։ Էրգրից են եկել։ Ահա Չաուշ Մկրոն՝ նախապապս։ Հայ դասականները մեր նախնիներից շատերի մասին են գրել», - հպարտորեն նշում է Վարդանը։

© Sputnik / Aram NersesyanՎարդանը
Վարդանը 48 տարվա լուսանկարները հավաքել ու Զովասարի խարխլված դպրոցը թանգարանի է վերածել - Sputnik Արմենիա
Վարդանը

Հետո խնդրում է սպասել, գնում է բոլոր դասասենյակները փակելու ու էլեկտրական սարքերն անջատելու։ Թեև շենքն անմխիթար վիճակում է, բայց նա շարունակում է հոգ տանել դպրոցի մասին, չէ՞ որ այնտեղ է պահվում ամենակարևորը՝ հիշողությունն ու պայծառ ապագայի հույսը։

Ազգությամբ ադրբեջանցի, հոգով՝ հայ. էջմիածնեցի Ալիևի փառքի ճամփան

Լրահոս
0