00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը խնդիրնե՞ր կունենա էներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության հետ կապված

© Pixabay / jarmolukЭлектрик за работой
Электрик за работой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման պլանի բովանդակության մեջ անդրադարձ չի կատարվել էներգահամակարգի հուսալիությանը և անվտանգությանն ուղղված ծախսերին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թթ. զարգացման պլանը» եթե կյանքի կոչվի այն տեսքով, ինչ–որ կա, Հայաստանը խնդիրներ կունենա էներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության հետ կապված։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկայի փորձագետ, ՀՀ էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման վարչության նախկին ղեկավար, ՀՀ-ում «Ֆարտոֆին» էներգետիկ կոնսորցիումի ներկայացուցիչ Բաբկեն Գարոյանը:

Премьер-министр Никол Пашинян встретился с Президентом Исламской Республики Иран Хасаном Роухани  (1 октября 2019) Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցության ցանկություն ունեն, ճանապարհ` դեռ ոչ

«Էներգետիկ համակարգն իրենից ենթադրում է տեղափոխում, հաղորդում և բաշխիչ ցանց, իսկ նախագծում միայն գեներացիան է դիտարկվել։ Սակայն անվտանգ ու հուսալի էներգետիկ համակարգ ունենալու համար պետք է ամեն ինչը դիտարկել իր ընդհանրության մեջ, այլ ոչ թե միայն մեկ օղակին ուշադրություն դարձնել»,–ասաց նա։

Գարոյանի խոսքով` «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020–2036 թթ. զարգացման պլանը» կազմելիս մարդիկ ուղղակի առաջադրանք են կատարել, այսինքն կաղապարի մեջ են դրել ծրագիրը կազմողներին, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք։

Ծրագրում, էներգետիկայի փորձագետի խոսքով, նշված է, թե ինչ քայլեր են արվելու, որ էներգահամակարգը զարգանա նվագագույն ծախսերով, սակայն ծախսերում ընդհանրապես դիտարկված չեն պիկային հզորությունները, ռեժիմները և համակարգի օպերատորին ուղղված ներդրումները։

«Բովանդակության մեջ չկա գեթ մեկ բառ կամ նախադասություն, որը կանդրադառնա էներգահամակարգի հուսալիությանը և անվտանգությանն ուղղված ծախսերին։ Ընդհանրապես դիտարկված չէ ջերմային էներգիայի պահանջարկը, բայց կոչվում է էներգետիկ համակարգի ծրագիր»,–ասաց նա։

Գարոյանը նշեց նաև` խնդիր այն է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում չկան էներգետիկներ, իսկ այս բոլոր հարցերը հենց այնտեղ պետք է քննարկվեն։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ծրագիրը կազմելիս հաշվի չի առնվել ՀՀ վարչապետի ներկայացրած թեզը, թե մինչև 2050թ.–ը պետք է ՀՀ բնակչության թիվը 5 մլն–ի հասնի. ըստ ծրագրի` 2036թ.–ին Հայաստանի բնակչությունը կազմելու է 2 մլն 860 հազար։

Դավթյան. «Էներգետիկ բարտերի շրջանակում ծավալների ավելացման կարևորությունն ակնհայտ է»

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին ծրագիրը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ հաշվետվությունն իրական ցուցանիշների վրա հիմնված և էներգետիկ համակարգի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված կարևոր փաստաթուղթ է։

Լրահոս
0