Միջազգային տնտեսական հանրությունը դրական է գնահատում. Փաշինյանը` Fitch-ի հրապարակման մասին

© Sputnik / Владимир Песня / Անցնել ֆոտոբանկРейтинговое агентство Fitch Ratings
Рейтинговое агентство Fitch Ratings - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ վարչապետի դիտարկմամբ` սա Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքն է։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Fitch միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Протестующие на улице Вазгена Саргсяна (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ինչպես է թավշյա հեղափոխությունն ազդել Հայաստանի տնտեսության վրա. Fitch–ի գնահատականը

«Սա «Մուդիսի» համանման որոշման հետ համատեղ արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ»,–արձանագրում է վարչապետը:

Նշենք, որ 2019թ.–ի օգոստոսին Moody"s  գործակալության սանդղակում առաջին անգամ բարձրացրել է Հայաստանի վարկային ցուցանիշը։ Կառավարության վարկանիշը (երկարաժամկետ էմիտենտի վարկանիշը ազգային և արտարժույթում և պետական պարտքի վարկանիշը արտարժույթում) բարձրացել է B1–ից մինչև Ba3` կայուն կանխատեսմամբ։ Հայաստանն այդ վարկանիշում բարձրացել է հուսալիության 6-րդ մակարդակից 5-ի։

Հիշեցնենք, որ 2018թ.–ի մարտին Moody's-ն անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»:

Լրահոս
0