ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

© Sputnik / Nelli Danielyan Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова
Уполномоченный по правам человека в РФ Татьяна Москалькова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի հյուրերի թվում է նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան այսօր` նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով կժամանի Երևան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնական կայքը։

Генсек Совета Европы и председатель Норвежского Нобелевского комитета Турбьерн Ягланд на заседании по теме Свобода выражения мнений и печати в Турции (5 февраля 2013). Анкарa - Sputnik Արմենիա
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է Ղարաբաղ այցելու իրավունք ունենա. Յագլանդ

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցության միջավայր է ստեղծվել։

Տատյանա Մոսկալկովան Հայաստանում ելույթ կունենա ՀՀ ՄԻՊ գրասենյակի 15-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում։

Մոսկալկովայի մասնակցությամբ տեղի կունենա նաև քննարկում` «Ազգային իշրավապաշտպան կառույցների դերն ու խնդիրները, որոնց հետ բախվում են ժամանակակից աշխարհում` մարդու իրավունքների պաշտպանության ընթացքում» թեմայով։

Տատյանա Մոսկալկովայի այցելությունը կտևի մինչև նոյեմբերի 27–ը։

Մոսկալկովա. հայ միգրանտների փոխանցումները հավասար են Հայաստանի բյուջեին

Հիշեցնենք` 2019թ–ի օգոստոսի 16–ին Մոսկվաում ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների պաշտպանները համատեղ ընդունելություն են կազմակերպել, որի ընթացքում քննարկել են միգրացիայի, սոցիալական ու քրեաիրավական ոլորտների հետ կապված խնդիրները։

Լրահոս
0