Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքը տեղի է ունեցել Արղության փողոցի հասցեներից մեկում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արղության փողոցի հասցեներից մեկը, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Автомобиль патрульной службы на улице Вардананц - Sputnik Արմենիա
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 3 մարդ մահացել է

Շտապօգնությունն արձանագրել է, որ մոտ 60-ամյա մի տղամարդ տեղում մահացել է, իսկ մեկ այլ՝ մոտ 55 տարեկան տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Երթուղայինը բախվել է արգելապատնեշին. լուսանկարներ

Դեպքից հետո տարածք են ժամանել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։

Լրահոս
0