00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների` դատախազին հայտնած բացարկը

© Sputnik / Asatur YesayantsРеакция Роберта Кочаряна на оглашение решения суда о его освобождении под залог (20 сентября 2019). Еревaн
Реакция Роберта Кочаряна на оглашение решения суда о его освобождении под залог (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ երկրորդ նախագահի պաշտպանների` դատախազ Կարեն Բիշարյանը մեկուկես տարի առաջ կարծում էր, որ Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր չկան, սակայն այժմ ստանձնել է նրան մեղադրող դատախազի դերը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան կողմի` մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին հայտնած ինքնաբացարկը։ Պաշտպանների միջնորդության հիմնավորումն այն էր, որ Բիշարյանը մեկուկես տարի առաջ կարծում էր, որ Ռոբերտ Քոչարյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր չկան, սակայն այժմ ստանձնել է նրա դատախազի դերը։ 2018թ.–ի փետրվարի 23-ին Կարեն Բիշարյանը ԱԺ–ում հրավիրված «Մարտի 1»-ի գործով քննարկումների ժամանակ ասել էր, որ երկրորդ նախագահին նույնիսկ հարցաքննելու կամ որպես վկա գործում ներգրավելու կարիք չկա։

Прокурор Карен Бишарян во время судебного заседания по делу 1 марта (18 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու է 1 տարվա ընթացքում Քոչարյանի գործով դատախազի դիրքորոշումը փոխվել. պարզաբանում

Դատարանի` դատախազին հայտնած ինքնաբացարկի մերժումը բողոքարկման ենթակա չէ։

Մերժումը ընթերցելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց քաղաքացի Նելլի Միքայելյանի դեմ` հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից։ Նելլի Միքայելյանը փաստաբան «Մարտի 1»–ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել, ինչից հետո հարվածել նրան մոտեցած դատական կարգադրիչին։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավորի որոշումը բոլորի համար սպասելի էր։

Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից

«Ինչպես մերժվեց դատախազ Պետրոս Պետրոսյանին հայտնած մեր ինքնաբացարկը, այդպես էլ դատախազ Կարեն Բիշարյանինը։ Բայց միջնորդություններ ներկայացնելը մեր` պաշտպանական թիմի գործն է։ Թեև դրանք բոլորը դատավոր Աննա Դանիբեկյանը մերժում է։ Ընթացքը ցույց կտա` կներկայացնե՞նք արդյոք նոր միջնորդություն, թե՞ ոչ», – ասաց Վարդևանյանը։

Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին ժամը 13։00-ին։

Կոստանյան. «Շոու են կազմակերպում, ուզում են Մարտի 1-ի գործի քննության իմիտացիա ցույց տալ»

Հիշեցնենք`«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրահոս
0