Ձախողվում է հատկապես սերնդափոխության ապահովման գործընթացը. Ռազմիկ Գրիգորյան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակ, երկրի եռակի չեմպիոն և հնգակի գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայկական ֆուտբոլի այժմյան վիճակին:

Հայկական ֆուտբոլում այսօր ձախողվում է հատկապես բնականոն սերնդափոխության ապահովման գործընթացը: Մանկապատանեկան ֆուտբոլին առնչվող մասնագիտական դիտողություններն ու խորհուրդները մնում են անարձագանք: Պատասխանատուներն իրենց հերթին չգիտեն, թե ինչպես պետք է հայկական ֆուտբոլը դուրս բերեն այս խորը ճգնաժամից: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակ, երկրի եռակի չեմպիոն և հնգակի գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանը։  

Մեղավորը միայն Վանեցյա՞նն է, կամ երբ ԱԱԾ տնօրենն էր, ֆուտբոլում ամեն ինչ լա՞վ էր

Александр Григорян  - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը

«Ի վերջո, վճարվող հսկայական գումարների դիմաց պատասխանատվություն ստանձնած մարդիկ պետք է ցույց տան կոնկրետ արդյունք»,-նշում է Գրիգորյանը` մատնացույց անելով հատկապես իսպանացի մասնագետներին, որոնք Հայաստան են ժամանել մեր ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով, սակայն այս մեկ տարվա ընթացքում էական հաջողություններ չեն արձանագրել:

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

Ռազմիկ Գրիգորյանի դիտարկմամբ՝ պետք է ոլորտի փորձառու մասնագետները միավորվեն ու փորձեն ընդհանուր ուժերով շտկել իրավիճակը, մանավանդ որ, ֆուտբոլը դինամիկ զարգացող մարզաձև է, մրցաշարերը հաջորդում են մեկը մյուսին, և շուտով հավաքականները կներգրավվեն նոր մրցաշարերում: 

Լրահոս
0