00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը ՀՀ-ից ավելի շատ տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ հիմա պահանջում է․Խաչատրյան
19:17
11 ր
Սարգիս Խանդանյան
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա․Խանդանյան
19:35
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվազագույնից նվազագույնն էլ կա. աշխարհն անցնում է աշխատավարձի հաշվարկի նոր մոդելի

© Sputnik / Aram NersesyanБанкомат
Банкомат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2020թ–ի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն ստացողների աշխատավարձերը կավելանան 13 000 դրամով։ Բայց նույնիսկ դրանից հետո Հայաստանն այս ցուցանիշով դեռ ցածր է ցանկալի մակարդակից։ Թեմայի շուրջ Sputnik Արմենիան համադրել է մասնագետների կարծիքները։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանում հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 000 դրամով։ Բայց այն դեռ շատ հեռու է այն մակարդակից, որի պարտավորությունը մեր երկիրը ստանձնել է դեռ 2004 թ.-ին` ստորագրելով եվրոպական սոցիալական խարտիան։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` նշելով, որ խարտիայի համաձայն, նվազագույն աշխատավարձը երկրում չպիտի միջին աշխատավարձի 50 տոկոսից պակաս լինի։

Նվազագույն աշխատավարձի բարձրացման դինամիկան - Sputnik Արմենիա
Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

«Բայց այսպիսի օրենքներ` նվազագույն աշխատավարձի մասին, չեն գործում նույնիսկ ԵԽ անդամ որոշ երկրներում»,– ասաց Ատոմ Մարգարյանը։

Հիշեցենք` 2019 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը, վիճակագրական կոմիտեի տվյալներով, 178 430 դրամ է։ Եվրոպական սոցիալական խարտիայի տրամաբանությամբ` նվազագույն աշխատավարձը մեր երկրում պետք է լիներ 89 215 դրամ։ Բայց իրականում դեռ 24 715 դրամով ցածր է այդ եվրոպական ստանդարտից։

Իսկ նախկին ԽՍՀՄ տարածքի այլ երկրների համեմատ մեր վիճակն այդքան էլ վատ չէ։ Եթե վերածենք դոլարի, Հայաստանում նվազագույն աշխատավարձը 142 դոլար է, ՌԴ–ում` 188, Վրաստանում` 167, Ղազախստանում` 114, իսկ Ղրղըզստանում` 25 դոլար։

Ատոմ Մարգարյանը նշեց, որ աշխարհում այսօր նվազագույն աշխատավարձի հաշվարկման 2 մոդել կա` այն կա՛մ կարգավորվում է օրենքով, կամ տնտեսության հիմնական ճյուղերի ներկայացուցիչների ու կառավարության համատեղ քննարկումների արդյունքում։ Վերջին մոդելն, ի դեպ, արդեն կիրառվում է ԵԽ անդամ 28 երկրներից 7-ում։

Ավետիսյան. «Վիճակագրության հանդեպ մասնագիտական շրջանակներն ունեն հիմնավոր կասկածներ»

«Կնքվում են տվյալ ճյուղի մակարդակով համաձայնագրեր` կոնսոլիդացված գործատուի, օրինակ` տվյալ ճյուղի գործատուների միության և արհմիությունների միջև։ Այդ համաձայնագրերով ամեն տարի ֆիքսվում են տվյալ ճյուղի աշխատակիցների նվազագույն աշխատավարձերը։ Սա շատ ավելի ռացիոնալ մոդել է, որովհետև հաշվի են առնում տվյալ ճյուղի առանձնահատկությունները։ Իսկ այն, որ մենք սահմանում ենք ամբողջ տնտեսության համար 68 000 դրամ, ենթադրենք` էներգետիկ ոլորտի աշխատողի, վարսավիրական ծառայություն մատուցողի, գյուղատնտեսական ծառայություններ մատուցողի կամ պետական ծառայողների աշխատավարձերի մեջ մեծ տատանում կա»,– ասաց Մարգարյանը` նշելով, որ մի դեպքում սահմանված նվազագույն չափը կարող է բավարարել տվյալ ոլորտի պահանջները, մեկ այլ դեպքում` անտրամաբանական ցածր լինել ու գործնականում չկիրառվել։

Բիզնեսի խորհրդատու Հայկ Մանասյանը նույն թեմայի շուրջ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հստակ սահմանված նվազագույն աշխատավարձի չափն ավելի շատ պաշտպանում և ապահովագրում է նախ՝ համեմատաբար բարձր որակավորում չունեցող, փորձառություն չունեցող աշխատողներին, ինչպես նաև պետական հատվածի՝ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետների սոցիալական կայունությունը։

ՀՀ քաղաքացիները՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին - Sputnik Արմենիա
Որքան գումար է պետք ՀՀ քաղաքացուն` ամիսը գլորելու համար. տեսանյութ

«Գաղափարը հասկանալի է, սակայն առկա են մի շարք ռիսկեր։ Ես կխոսեմ բիզնեսի մասնավոր հատվածի տեսանկյունից։ Այդտեղ իրականությունն այն է, որ բարձր որակավորում և փորձառություն ունեցող մասնագետը վարձատրվում է նվազագույն աշխատավարձային շեմից ավելին և այդ հաստատագրումը նրանց համար որևէ խթանիչ ազդեցություն չունի։ Որպես բիզնես համայնքի ներկայացուցիչ գտնում եմ, որ մասնավոր հատվածում կարիք չկա ո՛չ առավելագույն, ո՛չ նվազագույն շեմ սահմանելու։ Դա շուկան պետք է որոշի։ Եթե շուկան որոշել է, որ, օրինակ, ՏՏ ոլորտում նվազագույն աշխատավարձը, 1 մլն դրամ է, պետությունն ինչքան էլ սահմանի 500 000 դրամ, դա ոչ մի բան չի փոխելու»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձերի տարբերակմանն ըստ տնտեսության ճյուղերի, Հայկ Մանասյանը նշեց, որ այդ տարբերակին դեմ չէ, բայց դա արդյունավետ կաշխատի միայն այն դեպքում, եթե այդ շեմը սահմանվի ճյուղային լայն դիվերսիֆիկացիան ներկայացնող գործատուների ու պետության համակողմանի քննարկումների արդյունքում կայացրած որոշմամբ և ոչ թե վերևից իջեցված, կամ ինչ-որ մի հանրային մարմնի հետ համատեղ քննարկված ու համաձայնեցված հրամանով։

Թորոսյանը հայտնել է` որքան կբարձրանա Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

«Վերևից հրահանգել, որ այսուհետ, ասենք, առողջապահության ճյուղի մասնավոր հատվածում աշխատավարձը պետք է լինի այսքան, կնշանակի լրջորեն վնասել այդ ճյուղի բնական մրցակցությանը և դուրս թողնել այն ծախսային արդյունավետության կարևոր գործիքի օգտագործման դաշտից։ Պետությունը կարող է նվազագույն շեմ սահմանել այն աշխատողների համար, ովքեր պետությունից են աշխատավարձ ստանում։ Դրանով պետությունը կարող է տվյալ հատվածում խթանել մասնագետների հոսքը։ Բայց եթե մասնավոր ոլորտում որոշեն, որ որևէ ճյուղում նվազագույնը ոչ թե 55 000 է, այլ 150 000 դրամ է, դրանից հարց է առաջանալու՝ արդյոք երկարաժամկետ հատվածում տնտեսությունը դրանից կշահի՞, թե՞ հակառակը։ Եթե ես գտնում եմ, որ եթե իմ որևէ մի աշխատակից 200 000 դրամից հավելյալ արդյունք չի ստեղծում, որքան էլ ինձ ասեն` 200 000–ից պակաս չպիտի վճարես, ես դա չեմ կարող անել»,– ասաց Մանասյանը։

Экономист Атом Маркарян  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Նվազագույն և միջին աշխատավարձերի միջև խզումը չափազանց մեծ է»

Փորձագետի համոզմամբ` Հայաստանում պետական կառավարման համակարգն ու տնտեսական հանրույթը դեռ չեն հասել փոխհամագործակցության և հետազոտական ռեսուրսների տիրապետման այն մակարդակին, որ որոշեն մասնավոր բիզնեսի աշխատավարձերի սանդղակը։ Իսկ մասնավոր բիզնեսի ցանկացած սահմանափակում, նրա խոսքով, նպաստում է ոչ թե այդ ճյուղի աճին ու զարգացմանը, այլ հակառակը` բիզնեսը դարձնում է անմրցունակ։

Հայկ Մանասյանը համոզված է` բիզնեսի տրամաբանության մեջ ամեն ինչ, այդ թվում` աշխատավարձերի չափը, պետք է որոշի առողջ մրցակցությունը։

Հիշեցնենք` 2020թ.–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կդառնա 68 000 դրամ` գործող 55 000–ի փոխարեն։ ԱԺ–ն արդեն ընդունել է օրենքի փոփոխությունը։

Նշենք, որ նախագծի հեղինակներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը նախապես առաջարկել էին նվազագույն աշխատավարձը սահմանել 63 000 դրամ, սակայն հարցը կառավարությունում քննարկելիս գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել ոչ թե 8, այլ 13 հազար դրամով` դարձնել 68 հազար դրամ:

Պարսյան. «Մենք պետք է վարենք բարձր աշխատավարձի քաղաքականություն»

ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ հայտարարվել էր, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունից կօգտվեն 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողներ։ Իսկ պետբյուջեի վրա դա ընդամենը 2 մլրդ դրամի հավելյալ ծախս կլինի։

Համեմատության համար նշենք, որ սահմանված 68 000 դրամը 3.5 հազար դրամով գերազանցում է այս պահին Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի համար հաշվարկված 64 500 դրամ արժեքը։

Լրահոս
0