Ռուսական սպորտի մղձավանջը. ի՞նչ սպառնալիքներ է պարունակում WADA–ի զեկույցը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցМосковская антидопинговая лаборатория
Московская антидопинговая лаборатория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մղձավանջ, որը ոչ մի կերպ չի ավարտվում։ Հենց այսպես կարելի է բնութագրել այն, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում ռուսական սպորտի հետ միջազգային ասպարեզում։

Մաքսիմ Օգնեննի

Նոյեմբերի վերջին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) Համապատասխանության կոմիտեն «ռուսական դոպինգի» գործով ռուսական մարզիկների վերաբերյալ հանձնարարականներ է հրապարակել։ Փաստաթղթի համաձայն` առաջիկա չորս տարվա ընթացքում Ռուսաստանն առանց դրոշի ու օրհներգի կմնա միջազգային բոլոր մրցույթներում։ Բացի դրանից, բոլոր խոշոր մրցումները, որոնք պետք է Ռուսաստանում անցկացվեին, կկազմակերպվեն այլ երկրներում։

Рипсиме Хуршудян - Sputnik Արմենիա
Ծանրորդուհիներին զրկեցին նվաճած մեդալներից. դոպինգի համար պատիժ` առանց վաղեմության ժամկետի

Երկու շաբաթից համաշխարհային սպորտային հանրությունը կիմանա` ինչ է կարծում այդ առնչությամբ WADA–ի գործադիր կոմիտեն։ Sputnik–ը որոշել է հասկանալ տեղի ունեցածի պատճառներն ու կանխատեսել իրադարձությունների զարգացումը։

Հակամարտության նախապատմությունը

Ամեն ինչ սկսվեց Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերից. այնտեղ ռուսաստանցի մարզիկները ֆենոմենալ արդյունքներ էին ցույց տվել` նվաճելով 33 մեդալ, որոնցից 13–ը` ոսկի։

ՀՖՖ նախագահի 1 թեկնածու արդեն կա, քանի՞սը դեռ կլինեն

WADA–ն դոպինգի օգտագործման վերաբերյալ հետաքննություն էր սկսել` արդյունքներն ամփոփելու պատասխանատու նշանակելով կանադացի Ռիչարդ Մաքլարենը։ Պետք է նշել, որ WADA–ի գլխամասային գրասենյակը նույնպես Կանադայում է գտնվում։

Քննության արդյունքներով պայմանավորված` 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադային ռուսաստանցիները կրճատված կազմով մեկնեցին։ Հեռացվել էին թեթև աթլետիկայի աստղերը, որոնք կարող էին մեծ քանակով մեդալներ բերել։

Рипсиме Хуршудян - Sputnik Արմենիա
Ինչից էին ծնվում դոպինգային սկանդալները մեր սպորտում. բացահայտում է Արեգ Հովհաննիսյանը

Քննության ընթացքում Սոչիում 2014 թվականի Օլիմպիական խաղերի հյուրընկալողներին մեղադրել էին իրենց մարզիկների դոպինգ–նմուշները փոխարինելու մեջ։ Իհարկե, բոլորը հույս ունեին, որ նման ցնցումը բավարար կլինի, որ ամեն ինչ փոխվի։

Այժմ WADA–ն պնդում է, որ ոչինչ չի փոխվել ու դոպինգի խնդիրը երկրում առաջվա պես արդիական է։ Այս անգամ խնդիրը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալներն են, որոնք վերցրել են ստուգելու համար։ Սակայն WADA–ն պնդում է, որ այդ տվյալները փոփոխվել են։

Հանրությանը դեռ ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Բազում տեսություններ կան այն մասին, թե ինչու են ռուսական սպորտի «հետևից ընկել» ու որքան է դա շարունակվելու։

Ի՞նչ է սպասում ռուս մարզիկներին մոտ ապագայում

Ինչպես հաճախ պատահում է, հենց մարզիկներն են տուժելու։ Այն մարդիկ, որոնք հեռու են այդ խաղերից, որոնք նույնիսկ չեն մտածում երկրների քաղաքական խաղերի մասին, մարդիկ, որոնք ամեն օր իրենց առողջությունն են զոհում երկրի համբավի համար։

Мелине Далузян - Sputnik Արմենիա
Դոպինգ սկանդալ. ծանրորդ Մելինե Դալուզյանին հեռացրել են մրցումներից

Հենց նրանք` երիտասարդ մարզիկներն արդեն երկու շաբաթից կարող են կորցնել ոչ միայն զարգանալու խթանը, այլև պարզապես կյանքի իմաստը։

WADA–ի հանձնաժողովի հանձնարարականի համաձայն` ռուսաստանցի մարզիկների մեծ մասին կարող են թույլ չտալ մասնակցել առաջիկա երկու օլիմպիադաներին։ Բացառություն կկազմեն եզակիները, որոնք կկարողանան առանձին կարգով ապացուցել իրենց «մաքրությունը»։ Ռուսաստանի դրոշի ու օրհներգի մասին կարելի է առաջիկա չորս տարիներին մոռանալ։ Հնարավոր ծայրահեղ միջոցներից մեկն այն է, որ միջազգային մրցաշարերը, որոնք անցկացումը նախատեսված էր Ռուսաստանի տարածքում, կտեղափոխվեն կամ պարզապես կչեղարկվեն։

Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

WADA–ի մտահղացմամբ` պատժամիջոցները պետք է առնչվեն նաև սպորտային ոլորտի պաշտոնյաներին։ Նրանց կարգելեն այցելել ցանկացած խոշոր մրցաշար, չի բացառվում` նրանց առաջարկեն լքել պաշտոնները միջազգային սպորտային ֆեդերացիաներում։

Ահա այսպիսի սարսափելի տարվա ավարտ ռուսական սպորտային հանրության համար։ Միջազգային ասպարեզում չեն ցանկանում ռուսաստանցի մարզիկների տեսնել։ Ռուսական սպորտը, որը ժամանակին խթանեց ամբողջ համաշխարհային սպորտի զարգացումը, ուզում են հետին պլան մղել։ Կստացվի՞։ Կիմանանք շուտով։

Լրահոս
0