00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Վիճակագրության հանդեպ մասնագիտական շրջանակներն ունեն հիմնավոր կասկածներ»

© Sputnik / Aram NersesyanԱշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Թադևոս Ավետիսյան
Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Թադևոս Ավետիսյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության կողմից ներկայացվող տնտեսական վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ դրանց նկատմամբ մասնագիտական բավականին լայն շրջանակներ ունեն որոշակի հիմնավորված կասկածներ:

 

Ավետիսյան. «Վիճակագրության հանդեպ մասնագիտական լայն շրջանակներ ունեն հիմնավորված կասկածներ»

Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ եթե 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն հեղափոխություն է և շատ լավ է, ապա պետք է ասել, որ այդ պարագայում ավելի լավ ցուցանիշ ունեինք մինչև 2018թ.-ի մայիսյան իշխանափոխությունը, երբ 2018թ.-ի առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում էր 9,4 տոկոս, ինչը չի գերազանցվել մինչև օրս:

«Առաջանում է նաև երկրորդ հարցը. եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,1 տոկոս է, և մենք տարին փակելու ենք 7 տոկոսով, ապա ինչո՞ւ 2019թ.-ին այսպիսի արդյունք ունենալով, 2020թ.-ի պետական բյուջեում ունենք ընդամենը 4,9 տոկոսանոց տնտեսական աճի կանխատեսում»,- հարցնում է Թադևոս Ավետիսյանը: 

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսական վարկանիշն անընդհատ աճում է. Փաշինյան

Տնտեսագետի դիտարկմամբ՝ այնուամենայնիվ, տնտեսական աճի այս ցուցանիշները հեղափոխական կամ իներցիոն անվանելու համար պետք է նաև անդրադառնալ դրա կառուցվածքին: Ըստ այդմ՝ ամենաբարձր աճը կրկին ապահովվել է ծառայությունների ոլորտում, այսինքն՝ խաղային բիզնեսում, այն ինչը խնդիր էր համարվում այս կառավարության կողմից, և նույնը շարունակվում է նաև այսօր:

«Դրական է, որ արդյունաբերության բնագավառում ունենք 8 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայցևայնպես մեր տնտեսության կառուցվածքը նույնիսկ միտումների առումով դեռևս հեռու է արդյունավետ վիճակից, որովհետև նույն արտահանումը 2019թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով գրանցել է ընդամենը 7 տոկոս աճ, մինչդեռ մինչև իշխանափոխությունը արտահանման ցուցանիշը 2018թ.-ի առաջին չորս ամիսներին աճել էր շուրջ 25 տոկոսով»,- նշում է Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետի փոխանցմամբ՝  հեղափոխականին մոտ արձանագրում կա պետբյուջեի եկամուտների մասով, որոնք իսկապես ավելացել են մոտ 20 տոկոսի չափով, սակայն դա հիմնականում այն հանգամանքի հաշվին է, որ մեծ բեռն ընկել է փոքր ու միջին բիզնեսի ուսերին ու նաև վարչարարության վրա: Նման հավաքագրումների պարագայում հաջորդ տարիների բյուջեի հավելյալ եկամուտները պետք է արձանագրվեն կամ գնաճի, կամ էլ ՀՆԱ-ի աճի հաշվին: Իսկ ՀՆԱ-ն կավելանա միայն ներքին ու արտաքին ներդրումների հաշվին: 

Միջազգային տնտեսական հանրությունը դրական է գնահատում. Փաշինյանը` Fitch-ի հրապարակման մասին

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»,–գրել էր նա և հավելել, որ

ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը:

Լրահոս
0