Ջեռուցման բացառիկ մեթոդները Հայաստանում. ինչպես էին 90–ականներին ջերմություն հայթայթում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
էներգետիկ շրջափակումը 90–ականներին սարսափելի զրկանքներ է բերել, միաժամանակ «գիտակենցաղային» մտքի թռիչքի հանգեցրել։ Երեխաները մշտական հոսանքը փոփոխականի վերածելը սովորել են ոչ թե ֆիզիկայի դասերին, այլ փողոցում`լույսի «լևի» գծեր անցկացնելու գործնական աշխատանքների ժամանակ։

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում հիշում է բնակարանների ջեռուցման և լուսավորության բացառիկ մեթոդները։ Այդ տարիներին նա եղել է Երևանում ռուսական հեռուստաընկերության թղթակիցը։

Премьер-министр Никол Пашинян принял участие в конгрессе, приуроченном к международному дню защиты прав потребителей (15 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
90-ականների սեղանիկներից մինչև փողոցային առևտուր. կառավարությունը` սպառողի պաշտպանի դերում

Ամենապարզ որոշումը  նավթավառը կամ «բուրժույկան» (վառարան) էր։ Իրանական նավթավառները կոչվում էին «Ալադին», իսկ կորեականը` «Ֆուջիկա»։ Դրանց վրա կարելի էր կաթսաներ, թեյնիկներ և նույնիսկ լվացքի թասեր դնել։ Որպես կանոն`  նավթավառը դրվում էր սենյակներից մեկի մեջտեղում, որտեղ  ձմռանը տեղափոխվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ սենյակը վերածվում էր միաժամանակ խոհանոցի, ճաշասենյակի և ննջարանի։ Նավթը լավ էր տաքացնում և արագ եփում ճաշը, բայց տհաճ հոտ էր թողնում։ «Բուրժույկա» ունեցողների տանն էլ վառարանի ջերմության և վառվող փայտի հաճելի մթնոլորտ էր։

90-ականների սեղանիկներից մինչև փողոցային առևտուր. կառավարությունը` սպառողի պաշտպանի դերում

Լուսավորությունն ապահովում էին փոքր լամպերը, որոնք սնվում էին ավտոմեքենաների մարտկոցներից կամ «լևի» լույսի գծից` անցկացված մոտակա կենսապահովման օբյեկտից. հիվանդանոց, մետրո, գործարան։ Օդային մալուխը բնակարան հասցնելու համար պետք է մշտապես բաժանորդավճար մուծել։ «Ստվերային» էլեկտրիկն այդ ժամանակների հեղինակավոր մասնագիտություններից մեկի ներկայացուցիչն էր։

Sputnik Արմենիայի կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է վերհիշել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել են Դմիտրի Պիսարենկոյի արխիվում։ Պիսարենկոն 1993–2001 թվականներին Երևանում НТВ-ի թղթակիցն է եղել և պահպանել  այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների մասին ռեպորտաժները։

Լրահոս
0