«Ամուսնալուծվել եմ, ամուսինս կալանավայրում է». Գայանե Ասլամազյանն անկեղծացել է. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Գայանե Ասլամազյանն ուղիղ եթերում պատմել է, որ ամուսնալուծվել է ամուսնուց։ «Ջիանի» ոսկու սրահների ու համանուն ակումբի հիմնադիրն արդեն 2 շաբաթ է` կալանավորվել է։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը հաստատել է, որ բաժանվել է ամուսնուց` պրոդյուսեր Ջիանի Օնչոյից։ Նա այս մասին ասել է Facebook-ի ուղիղ եթերում` անդրադառնալով իր անձի շուրջ վերջին շրջանում տարածվող բամբասանքներին։

Լիլիթ Բաբասյանն ու Ալեքսանդրը բաժանվե՞լ են. ամուսինները լռում են, լուրը` տարածվում

«Այսօր ժամանակն է, որ ես խոսեմ։ Այո՛, ես ամուսնալուծվել եմ, բոլորիդ այդ հարցը հուզում է շատ։ Ես ամուսնալուծվել եմ վաղուց, մոտավորապես մեկ տարի, ավելի ստույգ` 10 ամիս առաջ։ Այդ մասին չէր ասվում, չէր խոսվում, որովհետև ես հոգեպես պատրաստ չէի այն ալիքին, որը հիմա է բարձրացել»,– ասում է նա` հավելելով, որ հիմա ուզում է շնորհակալություն հայտնել իր արդեն նախկին ամուսնուն, որի հետ ապրել են 2 տարի, կիսել ուրախություններն ու դժվարությունները։

Գայանեն նաև հայտնում է, որ նախկին ամուսինն արդեն 2 շաբաթ կալանավայրում է։ Թե ինչ մեղադրանքի հիման վրա է կալանավորվել, Գայանեն այդ մասին չի հայտնում։

Певица Сона - Sputnik Արմենիա
«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին

Հիշեցնենք` ամերիկաբնակ հայազգի հայտնի պրոդյուսեր Ջիանի Օնչոն պրոդյուսերական աշխատանքին զուգահեռ նաև «Ջիանի» ոսկու սրահների ու համանուն ակումբի հիմնադիրն է։

«Մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի...». անկեղծ զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

Նա 1988 թվականից ապրում է ԱՄՆ-ում, ԱՄՆ քաղաքացի է։ Գայանե Ասլամազյանի հետ ամուսնությունը ևս տեղի է ունեցել ԱՄՆ–ում 2017թ–ի ապրիլին։ Դրանից հետո զույգն ապրում էր Գլենդելում։

Զավորոտնյուկի մենեջերը հերքել է վատ լուրերը. դերասանուհու ամուսինը սոցցանցային էջեր չունի

 

Լրահոս
0