Խոսրովի անտառի բնակիչը նկատել է տեսախցիկն ու լիզել այն. տեսանյութ

© Photo : WWF Armenia Кавказский Леопард
Кавказский Леопард  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կովկասյան ընձառյուծի ծիծաղաշարժ տեսանյութը տարածվում է սոցիալական կայքերում։ Կարմիր գրքում գրանցված կենդանին հետաքրքրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը հետաքրքիր պահ է արձանագրել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի կյանքից։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

Արտառոց դեպք Իջևանում. ինչպես է տղամարդը հովազի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել

Տեսանյութում երևում է, որ կենդանին զբոսնում է անտառում ու հանկարծ նկատում է իրեն հետևող տեսախցիկը։ Ժամանակակից տեխնիկան ամենայն հավանականությամբ այնքան է հետաքրքրում ընձառյուծին, որ նա վերադառնում է ու սկսում ավելի մոտիկից զննել խցիկը, նույնիսկ լիզում այն` համը տեսնելու համար։

Կովկասյան ընձառյուծը հիմնավորվում է հայաստանյան լեռներում. տեսանյութ

Տեսանյութն արդեն տարածվում է գտել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, կենդանասեր օգտատերերի շրջանում։ Տեսանյութն իր էջում է տեղադրել նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Արջի և քոթոթների զբոսանքը, վայրի խոզերի ըմբշամարտն ու ընձառյուծի ֆոտոսեսիան. «Խոսրովի անտառ»

Լրահոս
0