«Մարո Տիգրանովնան արդեն կարողանում է հայրիկի նման խոժոռել հոնքերը». Մարգարիտա Սիմոնյան

© Photo : Любимов Андрей / АГН "Москва"Главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян во время форума "Россия - страна возможностей" (14 марта 2018). Москвa
Главный редактор телеканала Russia Today Маргарита Симоньян во время форума Россия - страна возможностей (14 марта 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ծննդաբերության ժամանակ իր հետ տեղի ունեցած զվարճալի դեպքի և 40 օրական դստեր մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել նորածին դստեր՝ Մարոյի մասնակցությամբ և նշել, որ դուստրն արդեն 40 օրական է:

Եթե խնամակալության օրգաններն այսօրվա պես գործեին, մեզ կխլեին մեր ծնողներից. Սիմոնյան

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Մարգարիտայի մայրը շշով կաթ կերակրում փոքրիկին։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

«Մարո Տիգրանովնան այսօր դարձավ քառասուն օրական։ Նա արդեն կարողանում է հայրիկի նման խիստ խոժոռել հոնքերը: Նա բարևներ է ուղարկում բոլոր բարի մարդկանց»,- տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։

Главный редактор канала Russia Today Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանի «Սև աչքերը» առաջին հորիզոնականում է

Նրա էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը: Նրանք բազմաթիվ բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ են հղել փոքրիկ Մարոյին:

«Առողջություն և երջանկություն Ձեր արքայադստերը», «Փոքրիկ հրեշտակ, առողջություն քեզ», «Մարոն գեղեցիկ անուն է»,-գրել ենք նրանք:

Ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Москва-24-ի եթերում նա պատմում էր զվարճալի դեպքի մասին, որը տեղի էր ունեցել իր հետ հենց ծննդաբերության ժամանակ:

«Երբ արդեն հաշված րոպեներ էին մնացել, որ ծննդաբերեմ, ինձ զանգահարեց, շատ կարևոր մի մարդ, և ես, սովորության համաձայն, հեռախոսազանգին պատասխանեցի: Լսափողի այն կողմից ասացին՝ հարմա՞ր է խոսել, ես էլ ասացի, որ ծննդաբերում եմ. րոպեական դադարից հետո հնչեց անսպասելի հարց՝ բայց կարո՞ղ եք խոսել»,-պատմել է Սիմոնյանը:

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 19-ին, Սիմոնյանի ու Քեոսայանի ընտանիքում ծնվեց երրորդ զավակը։ Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա արդեն ունեին: 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը՝ Մարիանան, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին՝ Բագրատը։ Եվս 2 դուստր (Ալեքսանդրիա և Քսենյա) Տիգրան Քեոսայանն ունի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից:

Լրահոս
0