Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

© Sputnik / Andranik GhazaryanПетрос Петросян с книгой "Бессмертная легенда"
Петрос Петросян с книгой Бессмертная легенда - Sputnik Արմենիա
Ազգային անվտանգության վետերան Պետրոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների աշխատանքային մի քանի դրվագների, այդ թվում` ՆԱՏՕ–ի բարձրաստիճան սպայի հետ նրանց «ընկերության» մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Ասում են`բոլոր ժամանակներում լավագույնը ճանաչված 100 հետախույզներ են եղել աշխարհում, բայց Պետրոս Պետրոսյանի համար Գեորգի Անդրեևիչն ու Գոհար Լևոնովնան առաջին տեղում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում  ասաց հայազգի լեգենդար հետախույզ ամուսինների` Գևորգ և Գոհար Վարդանյանների ծառայակից ընկեր, Հայաստանի անվտանգության համակարգի վետերան Պետրոս Պետրոսյանը։

© Sputnik / Andranik Ghazaryan«Անմահ լեգենդը» գիրքը Պետրոս Պետրոսյանի ձեռքին
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
«Անմահ լեգենդը» գիրքը Պետրոս Պետրոսյանի ձեռքին

«Ես նրանց հետ շփվել եմ 1951թ–ից հետո, երբ Հայաստան եկան։ Այդ ժամանակ ես Պետական անվտանգության կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետի տեղակալն էի, հետո բաժնի պետը»,– հիշում է նա։

Աշխատանքի բերումով Պետրոսյանը շատերին է անձամբ ճանաչել, բայց համոզված է` հետախույզ ամուսինների պես պրոֆեսիանալներ չենք ունեցել։

© Sputnik / Andranik GhazaryanԳոհար և Գևորգ Վարդանյանների լուսանկարը ԱԱԾ թանգարանում
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
Գոհար և Գևորգ Վարդանյանների լուսանկարը ԱԱԾ թանգարանում

1970-ականներին, երբ ամուսիններն աշխատում էին Իտալիայում, Պետրոս Պետրոսյանի խոսքով, նրանց հաջողվել է անգամ ՆԱՏՕ–ի ինքնաթիռով ԱՄՆ թռչել։

«Իտալիայում եղած ժամանակ նրանց անհրաժեշտ էր օպերատիվ գործով շատ շտապ ԱՄՆ մեկնել։  Բայց ինքնաթիռ, չվերթ չկար։ Այդ ժամանակ ՆԱՏՕ–ի ամերիկացի բարձրաստիճան սպաներից մեկը նրանց է տրամադրում ՆԱՏՕ–ի օդանավը, որ հասնեն ԱՄՆ։ Իսկ երբ արդեն գաղտնազերծվեց, որ նրանք խորհրդային հետախույզներ են, ու ամերիկացին իմացավ այդ մասին, նա պարփակվեց, էլ ոչ մեկին ոչ մի բառ չասաց»,– պատմում է Պետրոսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Վարդանյանը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուիսթոն Չերչիլի թոռնուհու` Սիլիա Սանդեսի հետ, ԱԱԾ թանգարան
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
Գևորգ Վարդանյանը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուիսթոն Չերչիլի թոռնուհու` Սիլիա Սանդեսի հետ, ԱԱԾ թանգարան

Ամերիկացի զինվորականը պատահական մարդ չէր։ Նա Հարավային Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Ստենոֆիլդ Թերներն էր, որը հետագայում նշանակվեց ԱՄՆ ԿՀՎ (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրեն։

Գևորգ և Գոհար Վարդանյանների հիմնական առաքելությունն Իտալիայում ՆԱՏՕ–ի Հարավային թևն ուշադրության կենտրոնում պահելն էր։ Առաջադրանքը կատարելու տարիներին նրանց հաջողվել էր ձեռք բերել հասարակական բարձր դիրք, լավ հարաբերություններ հաստատել Իտալիայի նախագահի, նախարարների, ամերիկյան ծովային բարձրաստիճան սպաների ու անձամբ ծովակալ Թերների հետ։

© Sputnik / Andranik GhazaryanԳոհար վարդանյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` Կրեմլի Գեորգիևյան պալատում` 2006 թ-ի մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր միջոցառման ժամանակ
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
Գոհար վարդանյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` Կրեմլի Գեորգիևյան պալատում` 2006 թ-ի մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր միջոցառման ժամանակ

Եթե այս կապերը չլինեին, Վարդանյան զույգին հազիվ թե հաջողվեր ՆԱՏՕ–ի ինքնաթիռով ԱՄՆ հասնել։

Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ ծանոթությունից հետո միայն ծնունդով գյումրեցի Պետրոսյանը պարզեց, որ Գոհար Վարդանյանը (աղջկական ազգանունը` Փահլևանյան) ևս գյումրեցի է։ Ավելին` նրանք մի թաղամասում են ծնվել, մեծացել, ինքն էլ նրա եղբայրների խաղընկերն է եղել։

«Մեր փողոցը 41 փողոցն էր, իրենցը` 39-ը։ Իրենց փողոցում աղբյուր կար, ես միշտ այդ աղբյուրից գնում, ջուր էի բերում։ Իր երկու եղբայրների հետ ծանոթ էի. նրա հետ հետո ծանոթացա»,– ասում է Պետրոսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanԳոհար և Գևորգ Վարդանյանների լուսանկարը ԱԱԾ թանգարանում
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
Գոհար և Գևորգ Վարդանյանների լուսանկարը ԱԱԾ թանգարանում

Իր բոլոր հուշերը, պատմական կարևոր դրվագները 95-ամյա նախկին հետախույզը շարադրել է Վարդանյան ամուսիններին նվիրված գրքում ու վստահ է` նրանց նվիրյալ աշխատանքի մասին սերունդները դեռ երկար են հիշելու։

Նոյեմբերի 25-ին Մոսկվայում կյանքից հեռացավ խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը:

Լեգենդար հետախույզը 93 տարեկան էր: Նրա մահվան մասին հաղորդել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի գրասենյակը։

© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Վարդանյանի կիսանդրին` ԱԱԾ թանգարանում
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
Գևորգ Վարդանյանի կիսանդրին` ԱԱԾ թանգարանում

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Հայաստանում, 30-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Իրան:

16 տարեկանում Գոհարը Թեհրանում միացել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբին: 1943թ-ին` Թեհրանի հայտնի կոնֆերանսի ժամանակ, Գևորգ Վարդանյանի խումբն ապահովել է անվտանգությունն ու խափանել Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հետախուզական ծառայության նախապատրաստած մահափորձը: Այս մասին պատմում է հայտնի «Թեհրան-43» գեղարվեստական ֆիլմը:

© Sputnik / Andranik GhazaryanԳոհար Վարդանյանի լուսանկարը ԱԱԾ թանգարանում
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից - Sputnik Արմենիա
Գոհար Վարդանյանի լուսանկարը ԱԱԾ թանգարանում

Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին Մոսկվայում մի շարք վավերագրական ֆիլմեր են նկարահանվել:

Նոյեմբերի 29-ին նրան կհուղարկավորեն «Տրոյեկուրովսկոյե» գերեզմանատանը՝ ամուսնու կողքին:

Գևորգ Վարդանյանը մահացել էր 2012-ին:

© Sputnik / Andranik GhazaryanԳոհար և Գևորգ Վարդանյանների անկյունը` ԱԱԾ թանգարանում
Գոհար և Գևորգ Վարդանյանների անկյունը` ԱԱԾ թանգարանում - Sputnik Արմենիա
1/8
Գոհար և Գևորգ Վարդանյանների անկյունը` ԱԱԾ թանգարանում
© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ Վարդանյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի լուսանկարը`ԱԱԾ թանգարանում
Գևորգ Վարդանյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի լուսանկարը`ԱԱԾ թանգարանում - Sputnik Արմենիա
2/8
Գևորգ Վարդանյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի լուսանկարը`ԱԱԾ թանգարանում
© Sputnik / Andranik GhazaryanԳոհար և Գևորգ Վարդանյանների հատուկ ակնոցը, որն օգտագործվել է արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում` փափուկ ժապավենի վրա ռադիոհաղորդագրություններն ընթերցելու համար
Գոհար և Գևորգ Վարդանյանների հատուկ ակնոցը, որն օգտագործվել է արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում` փափուկ ժապավենի վրա ռադիոհաղորդագրություններն ընթերցելու համար - Sputnik Արմենիա
3/8
Գոհար և Գևորգ Վարդանյանների հատուկ ակնոցը, որն օգտագործվել է արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում` փափուկ ժապավենի վրա ռադիոհաղորդագրություններն ընթերցելու համար
© Sputnik / Andranik GhazaryanԳևորգ և Գոհար Վարդանյանների համրիչը, որը պատկանել է Գոհար Վարդանյանի հորը` Անդրեյ Վարդանյանին, 1930-1953 թթ. Իրանում բնակվելու ժամանակ։ Ա. Վարդանյանն այն նվիրել է Գևորգ և Գոհար Վարդանյաններին` արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս` որպես թալիսման, որը և նրանք պահել են գործուղման ողջ ընթացքում
Գևորգ և Գոհար Վարդանյանների համրիչը, որը պատկանել է Գոհար Վարդանյանի հորը` Անդրեյ Վարդանյանին, 1930-1953 թթ. Իրանում բնակվելու ժամանակ։ Ա. Վարդանյանն այն նվիրել է Գևորգ և Գոհար Վարդանյաններին` արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս` որպես թալիսման, որը և նրանք պահել են գործուղման ողջ ընթացքում - Sputnik Արմենիա
4/8
Գևորգ և Գոհար Վարդանյանների համրիչը, որը պատկանել է Գոհար Վարդանյանի հորը` Անդրեյ Վարդանյանին, 1930-1953 թթ. Իրանում բնակվելու ժամանակ։ Ա. Վարդանյանն այն նվիրել է Գևորգ և Գոհար Վարդանյաններին` արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս` որպես թալիսման, որը և նրանք պահել են գործուղման ողջ ընթացքում
© Sputnik / Andranik GhazaryanԳոհար և Գևորգ Վարդանյանների ականջակալերը, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են գաղտնի աշխատանքի ընթացքում` Կենտրոնից ռադիոհաղորդագրությունների ընդունման նպատակով
Գոհար և Գևորգ Վարդանյանների ականջակալերը, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են գաղտնի աշխատանքի ընթացքում` Կենտրոնից ռադիոհաղորդագրությունների ընդունման նպատակով - Sputnik Արմենիա
5/8
Գոհար և Գևորգ Վարդանյանների ականջակալերը, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են գաղտնի աշխատանքի ընթացքում` Կենտրոնից ռադիոհաղորդագրությունների ընդունման նպատակով
© Sputnik / Andranik Ghazaryan2014 թվականին թողարկված դրոշմանիշ` նվիրված Գևորգ Վարդանյանին
2014 թվականին թողարկված դրոշմանիշ` նվիրված Գևորգ Վարդանյանին - Sputnik Արմենիա
6/8
2014 թվականին թողարկված դրոշմանիշ` նվիրված Գևորգ Վարդանյանին
© Sputnik / Andranik GhazaryanՆիկոլայ Դոլգոպոլովի հեղինակած «Վարդանյան» գիրքը ԱԱԾ թանգարանում
Նիկոլայ Դոլգոպոլովի հեղինակած «Վարդանյան» գիրքը ԱԱԾ թանգարանում - Sputnik Արմենիա
7/8
Նիկոլայ Դոլգոպոլովի հեղինակած «Վարդանյան» գիրքը ԱԱԾ թանգարանում
© Sputnik / Andranik Ghazaryan«ՄՈՐԶԵ» ապարատ, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում շուրջ 15 տարի
«ՄՈՐԶԵ» ապարատ, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում շուրջ 15 տարի - Sputnik Արմենիա
8/8
«ՄՈՐԶԵ» ապարատ, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում շուրջ 15 տարի
1/8
Գոհար և Գևորգ Վարդանյանների անկյունը` ԱԱԾ թանգարանում
2/8
Գևորգ Վարդանյանի և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի լուսանկարը`ԱԱԾ թանգարանում
3/8
Գոհար և Գևորգ Վարդանյանների հատուկ ակնոցը, որն օգտագործվել է արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում` փափուկ ժապավենի վրա ռադիոհաղորդագրություններն ընթերցելու համար
4/8
Գևորգ և Գոհար Վարդանյանների համրիչը, որը պատկանել է Գոհար Վարդանյանի հորը` Անդրեյ Վարդանյանին, 1930-1953 թթ. Իրանում բնակվելու ժամանակ։ Ա. Վարդանյանն այն նվիրել է Գևորգ և Գոհար Վարդանյաններին` արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս` որպես թալիսման, որը և նրանք պահել են գործուղման ողջ ընթացքում
5/8
Գոհար և Գևորգ Վարդանյանների ականջակալերը, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են գաղտնի աշխատանքի ընթացքում` Կենտրոնից ռադիոհաղորդագրությունների ընդունման նպատակով
6/8
2014 թվականին թողարկված դրոշմանիշ` նվիրված Գևորգ Վարդանյանին
7/8
Նիկոլայ Դոլգոպոլովի հեղինակած «Վարդանյան» գիրքը ԱԱԾ թանգարանում
8/8
«ՄՈՐԶԵ» ապարատ, որը Վարդանյան ամուսինները օգտագործել են արտերկրում գաղտնի աշխատանքի ընթացքում շուրջ 15 տարի
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала