Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բադալյան. «Ադրբեջանի իշխանությունը չի ուզում, որ ծայրահեղականներն այնտեղ ինքնադրսևորվեն»

© Sputnik / Andranik GhazaryanАрмен Бадалян
Армен Бадалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, ըստ որի՝ էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս:
Բադալյան. «Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված չէ, որ ծայրահեղականներն ինքնադրսևորվեն»

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ ղեկավարների բիշքեկյան համաժողովում հայտարարել էր, որ Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, որոնք, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար:

Բադալյանի կարծիքով՝ իսլամիստ ծայրահեղականներն ինքնադրսևորման այլ տեղեր նույնպես ունեն: Օրինակ՝ Լիբիայում, որտեղ պետականություն չկա, կամ Աֆղանստանում, որտեղ նրանք հավաքվում են՝ չնայած հակասություններ ունեն տեղի թալիբների հետ: Իսլամիստ ծայրահեղականների համար ավելի լայն ճակատ է Միջին Ասիան, քան Հարավային Կովկասը:

Анжела Элибегова - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էլիբեգովա. «Այս պահին Ադրբեջանում իրատեսական լուրջ փոփոխություն չեմ ակնկալում»

«Հիշենք, որ արցախյան պատերազմի տարիներին վարձկան իսլամիստներ էին կռվում ադրբեջանական կողմում, սակայն պարտվեցին ու հեռացան: ՀՀ վարչապետի հայտարարության համատեքստում ավելի շատ զգալի է թրենդային PR-ի գործընթացը, քանի որ այժմ աշխարհում սիրիական զարգացումներից հետո բացասական դիրքորոշում կա ծայրահեղականների նկատմամբ, ուստի մեր վարչապետն ավելի շատ փորձում է Ադրբեջանին ներկայացնել բացասական լույսի ներքո, որ վերջինս կարող է հանդիսանալ համաշխարհային ահաբեկչության կենտրոն»,- նշում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Ադրբեջանի աշխարհիկ իշխանություններն այնքան էլ շահագրգռված չեն, որ ծայրահեղականներն այնտեղ ինքնուրույնություն դրսևորեն և իրականացնեն գործողություններ, որոնք չեն բխում վարչակարգի շահերից, հակառակ պարագայում պարզապես տեղում կոչնչացվեն:

«Մյուս կողմից չի կարելի բացառել, որ հատկապես Սիրիայում կռվող ադրբեջանցի ահաբեկիչները նահանջում են Ադրբեջան, սակայն նրանց հարցերը կա՛մ տեղում լուծում են, կա՛մ ուղարկում ղարաբաղյան ճակատ»,- նշում է Բադալյանը:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները միանշանակ չեն ցանկանում, որ իրենց մոտ ձևավորվի նոր ԴԱԻՇ կամ ինչ-որ այլ խմբավորում՝ իսլամական պետություն ստեղծելու գաղափարով: Ծայրահեղականներն ավելի շուտ գտնվում են Թուրքիայի վերահսկողության ներքո:   

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала