Արցախում 22–ամյա զինծառայող է վիրավորվել

© Sputnik / David GalstyanВоеннослужащий на боевой позиции Армии обороны Карабаха
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Արցախում 22–ամյա զինծառայող է վիրավորվել։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Մահացել է սամբիստ Կոլյա Կարապետյանը. նա ընդամենը 30 տարեկան էր

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դա վտանգավոր է. Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի սումգայիթյան ելույթին

Լրահոս
0